Բենիամին ՀՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ: Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի 2018 թ․-ի ընտրութիւններու հերթական թեկնածուն

ԿԸ ՑԱՆԿԱՆԱՄ ԹԵԿՆԱԾՈՒ ԴԱՌՆԱԼ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2018-Ի ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՕՐԻՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

ՈՒՍՏԻ ԿԸ ԽՆԴՐԵՄ ՁԵԶՄԷ ԵՐԱՇԽԱՒՈՐԵԼ ԻՄ ԹԵԿՆԱԾՈՒԹԻՒՆԸ 

ՀԵՏԵՒԵԱԼ ՁԵՒՈՎ

Սեղմել վարը տեղադրուած՝ տարբեր լեզուներով էլ. կապերէն մէկը, որտեղ կը գտնեք ձեր կողմէն ինձ երաշխաւորելու հայցաթերթիկը:

  1. Այնտեղ առաջին տողին վրայ նշեք իմ անուն ազգանունը,
  2. Հետոյ լրացուցեք ձեր անձնական տուեալները, որպէսզի դուք նաեւ դառնաք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի՝ այն ինչ ձեզ իրաւունքն պիտի տայ ինձ թէ երաշխաւորել եւ թէ մասնակցիլ խորհրդարանային քուէարկութիւններուն, իմանալով որ դուք կրնաք երաշխաւորել միայն մէկ թեկնածուի:

http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Enregistrement-fr-arm.php

http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Registration-en-ru.php

http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Kayit-arab-turc.php

http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Engrafi-grec-de.php

Կենսագրութիւն՛  Բենիամին Հովհաննիսեան — Ծնվել եմ 09.09.1960 թ. Ստամբուլում (Պոլիս): Նախակրթական ուսումս ստացել եմ Սամաթիայի Սահակյան-Նունյան Վարժարանում: Հետո ուսումս շարունակել եմ թրքական դպրոցում:

Կրթությունս շարունակել եմ քաղաքացիական կռիվների ժամանակաշրջանում ՝՝Բաց Համալսարանի՝՝ քաղաքա-փիլոսափայական բաժնում (թեքումը Մարքսիստական): Կյանքիս ընթացքին Աշխատել եմ որպես ոսկերիչ, Բաքրգյուղի հայկական գերեզմանոցում և նույն թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցում եղել եմ ժամկոչ, գրենական պիտույքների խանութում որպես վաճառող, թարգմանել եմ Զորավար Անդրանիկի գիրքը թրքերենի, որ տպագրվել է թուրքիայում…, նաև 01.01.1992 թ.-ից Հայաստանի Պետական Ձայնասփյուրի ՝՝Հայաստանի Ձայն թրքական բաժնում՝՝, Ազգ թերթի կայք էջի թրքական բաժնում, Մոտուս Վիվենդի կենտրոնում: Ամուսնացավ եմ և ունեմ երկու տղա:

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան 2018-ի Պատգամավորներու Ընտրութիւններու չորրորդ Թեկնածու

Benyamin_Hovhannissyan-Timoun2018

Input your search keywords and press Enter.