Աղվան ՏՈՆԱԿԱՆԵԱՆ: Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի 2018 թ․-ի ընտրութիւններու հերթական թեկնածուն

ԿԸ ՑԱՆԿԱՆԱՄ ԹԵԿՆԱԾՈՒ ԴԱՌՆԱԼ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2018-Ի ՕՐԻՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

ՈՒՍՏԻ ԿԸ ԽՆԴՐԵՄ ՁԵԶՄԷ ԵՐԱՇԽԱՒՈՐԵԼ ԻՄ ԹԵԿՆԱԾՈՒԹԻՒՆԸ՝  

ՀԵՏԵՒԵԱԼ ՁԵՒՈՎ

Սեղմել վարը տեղադրուած՝ տարբեր լեզուներով էլ. կապերէն մէկը, որտեղ կը գտնեք ձեր կողմէն ինձ երաշխաւորելու հայցաթերթիկը:

  1. Այնտեղ առաջին տողին վրայ նշեք իմ անուն ազգանունը,
  2. Հետոյ լրացուցեք ձեր անձնական տուեալները, որպէսզի դուք նաեւ դառնաք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի՝ այն ինչ ձեզ իրաւունքն պիտի տայ ինձ թէ երաշխաւորել եւ թէ մասնակցիլ խորհրդարանային քուէարկութիւններուն, իմանալով որ դուք կրնաք երաշխաւորել միայն մէկ թեկնածուի:

http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Enregistrement-fr-arm.php

http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Registration-en-ru.php

http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Kayit-arab-turc.php

http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Engrafi-grec-de.php

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ՛ Աղվան Հովհաննեսի ՏՈՆԱԿԱՆԵԱՆԸ ծնվել է 1979 թ. Մայիսի 28-ին Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Թոթխամ գյուղում։  1986-1996թթ․ սովորել է Հայաստանի Հանրապետության Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 միջնակարգ դպրոցը։

Միջնակարգ կրթությունն ստանալուց հետո  1996-1998 թթ. սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետը, մասնագիտությամբ՝ ստանալով տեսուչ-մանկավարժի որակավորում:  Այնուհետև տեղափոխվել է Ռուսաստանի դաշնություն։

Աղվան ՏՈՆԱԿԱՆԵԱՆԸ 2005 թվականից ակտիվ զբաղվում է հասարակական աշխատանքներով, Ռուսաստանում տարբեր երիտասարդական կազմակերպությունների հետ համատեղ մասնակցել է Հայության և Հայաստանի, Ջավախքի, Ջուղայի տարբեր խնդիրներով, 2012թվականից Ռուսաստանի Ջավախքահայերի Միության Հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է՝ ղեկավարելով երիտասարդական թևը։

Մոսկվայում ակտիվ մասնակցել է Հայաստանին և հայությանը վերաբերվող բազմաթիվ միջոցառումների, ակտիվ մասնակցություն ունի նաև Ջավախքի հիմնախնդիրների շուրջ տարվող տարբեր քննարկումներին եւ աշխատանքներին: Աղվան  ՏՈՆԱԿԱՆԵԱՆԸ ապրելով Ռուսաստանում, անտարբեր չի անցնում հայության հիմնախնդիրների կողքով՝ փորձելով հնարավորինս իր աջակցությունը ցուցաբերել Հայության տարբեր խնդիրների լուծման գործում։

Բազմաթիվ անգամ մասնակցել է 1915 թ․ Հայոց Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին՝, մասնակցել է ի պաշտպանություն Քեսաբահայությանը նվիրված միջոցառումներին, մասնակցել է Սիրիահայության հետ կապված տարբեր հարցերին, օրինակ ծառայելով երիտասարդների համար, լինել Հայեցի, լինել հայասեր և ազգասեր:

Քանզի երկիր մոլորակի վրա  գտնվող ամեն մի Հայիս հայրենիքը Հզոր  Հայաստան Հայրենիքն է։

2014թ․-ի հոկտեմբերի 28-ից, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Խորհրդարանի Պադգամավոր է, 2017թ․-ի հունիս ամսին ընունվեց ԱՀՀ ԱԺ-ի Իրավաբանական հանձնաժողովի Նախագահ, 2017թ․-ի հոկտեմբերի 29-ին, ԱՀՀ ԱԺ հինգերորդ նստաշրջանի ժամանակ ընտրվեց ԱՀՀ ԱԺ-ի Նախագահ։

Աղվան ՏՈՆԱԿԱՆԵԱՆԸ կցանկանա 2018թ․-ի Խորհրդարանի Պադգամավորութեան ընտրությունների ժամանակ երկրորդ անգամ ընտրվել ԱՀՀ ԱԺ-ի Պադգամավոր։

Հայ ժողովուրդը միասնականորեն պետք է պայքարի Հզոր Հայաստանի կերտմանը։ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան կերտմանն ու հայ ազգի իրավունքների պաշտպանմանը։

Ամուսնացած է, ունի 4 երեխա: ՄԵՆՔ ՀԶՈՐ ԵՆՔ ԵՒ ՄԵԾ ՈՒԺ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան 2018-ի Պագամավորներու Ընտրութիւններու Երրորդ Թեկնածու

Aghvan_Donakanian-Timoum2018

Input your search keywords and press Enter.