Ջենգիզ հոլդինգի ագահության վերջը։ Մարդիկ սկսել են արտագաղթել, կենդնական և բուսական աշխարհը վերանում է

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Արդվինից 4 կմ հեռավորության վրա գտնվող Գերաթթեփեում, Ջենգիզ հոլդինգի կողմից իրականացվող հանքարդյունաբերական աշխատանքները հասարակության և արդվինցիների  դժգոհության պատճառ  են  դարձել։ Չնայած բոլոր դժգոհություններին, հանքարդյունաբերական աշխատանքները այստեղ  շարունակվում են։  Դեպքի հետ կապված «Իզմիր-Արդվինի մշակութային համերաշխության և աջակցության միության» նախագահ Իրֆան Էմիրալիօղլուն իր դժգոհություններ է արտահայտել։  Իրվան Էմիրօղլուն դեպքի հետ կապված հարցազրույց է տվել «ՊԻՐՀԱ» լրատվական գործակալությանը։

«ԻզմիրԱրդվինի մշակութային համերաշխության և աջակցության միության» Իրֆան Էմիրօղլուն նշել է, որ Արդվինում  հանքարդյուանբերական աշխատանքները կատարվում են առանց հասարակության համաձայնության։ Այնուհետև նա նշել է, որ իրականացվող սպանդը իրականում կապված է վարձակալության խնդիրների հետ։

 

Վերանում է կենդանական և բուսական  աշխարհը 

Էմիրօղլուն տեղեկացրել է, որ երկար ժամանակ է ինչ Գերաթթեփեի համար  սկսել են  ստորագրություն հավաքել  և բողոքի արշավ կազմակերպել։

Գերաթթեփեում տեղի ունեցող սպանդը կապված է վարձակալության խնդիրների հետ։ Արդվինում պղնձի և ոսկու հանքեր կան։  Այնտեղ ոսկու և պղնձի պաշարները շատ բարձր է գնահատվում։ Հենց այս պատճառով,  Արդվինի վրա հարձակում է իրականացվում։ Նրանք փորձում են ոչնչացնել Արդվինի բնությունը։ Այս ամենով պայմանավորված, կամաց-կամաց սկսում է  վերանալ շրջակայքի կենդանական և բուսական աշխարհը։ Ամիսներ շարունակ մենք այստեղ պայքար ենք մղում։ Այստեղ  ստորագրահավաք ենք կազմակերպել։ Ստորագրահավաքի շնորհիվ հասել ենք որոշակի հաջողության։  Փորձել ենք ցույց տալ, որ միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր շրջակա  միջավայրը։ Իզմիրում էլ փորձեցինք ստորագրահավաք կազմակերպել։ Մենք կփորձենք այս ստորագրությունը հասցնել Մեջլիս, և այնտեղ լսելի դարձնել մեր ձայնը։

Թուրքիայում հայտարարարված արտակարգ դրության  պատճառով, հասարակություն  դեռ չի կարողանում իր բողոքը արտահայտել։ Էմիրալիօղլուն նշել է․ «Արդվինում շատ բան ենք կորցրել։ Օրինակ, այստեղ հոոսում է Ճորոխ գետը ։ Ճորոխը աշխարհի ամենաարագահոս գետերից մեկն է։ Բայց ներկայումս այն ցամաքել է»։

Էմիրօղլուն նաև նշել է, որ ներկայումս Թուրքիան ղեկավարվում է արտակարգ դրության միջոցով։ Քաղաքական իրավիճակից ելնելով, բողոքներ տեղի չեն ունենում։ Նրանք, ովքեր բողոքում են, իսկույն ձերբակալվում են։ Այս հանքավայրը կոչնչացնի բնությունը։ Ադրվինում կամաց-կամաց աշխարհագրական փոփոխություն է նկատվում:

Այս մասին տեղեկացնում է « ՓԻՐՀԱ» լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց  որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

 

 

Input your search keywords and press Enter.