Սուրիոյ բանակը առաջ կը շարժվուի Իդլեպի նահանգին՝ «թուրքերուն ընդառաջ»

2018 թ. առաջին օրերին Սիրիայի կառավարական ուժերը խոշոր հաձակում են սկսել Իդլիբ նահանգում, մի քանի օրում զինյալներից ազատագրելով մի շարք բնակավայրեր (թուրքական կողմի տվյալներով՝ առնվազն 14 գյուղ):

Սիրիայի հակամարտության մոնիթորինգով զբաղվող South Front կայքը հրապարակել է Սիրիայի բանակի վերջին օրերի առաջխաղացման քարտեզը.

SouthFront @southfronteng

Syrian Army Liberates 400km2 From Militants In Southeastern Idlib Since Start Of 2018 (Map) http://dlvr.it/Q9PVW5 

 

Հունվարի 9-ին թուրքական NTV հեռուստաընկերության կայքը հայտնում է, որ Սիրիայի կառավարական ուժերը Իդլիբում 14 գյուղ են վերցրել:
Սիրիացի պատմաբան, լրագրող-վերլուծաբան Սամի Մուբայեդը այս գործողությունը որակում է որպես «Իդլիբում թուրքական զինուժի շրջափակում»: Հեղինակը նաև նշում է, որ վերջին շաբաթում Սիրիայի բանակն Իդլիբում ՌԴ օդուժի օգնությամբ շուրջ 50 բնակավայր է վերցրել զինյալներից: Դատելով առկա տվյալներից՝ հիմնական գործողություները Ալ-Նուսրայի ճակատ ահաբեկչական խմբավորման դեմ են:

Հավելենք, որ Թուրքիայի զինուժը ներկայում տեղակայված է Իդլիբի հյուսիսում՝ «քրդական» Աֆրինից հարավ՝ Սիրիայի բանակի առաջխաղացման շրջանից բավականին հեռու:

Հավելենք, որ Թուրքիայի զինուժը Իդլիբում սկսել է տեղակայվել 2017թ. հոկտեմբերից՝ Ռուսաստանի և Իրանի հետ Աստանայի բանակցություններում ձեռք բերած համաձայնության հիման վրա:


Իրադրությունն Իդլիբում 2018 թ. հունվարի սկզբին

 

Այս մասին գրում է « razm.info »  լրատվական գործակալությունը:

Input your search keywords and press Enter.