Երեք լրագրող ձեռբակալուեցաւ Նոյեմբեր ամսուն, եւս 32 լրագրողի դատ բացուեցաւ

     Թուրքիոյ մէջ լրագրողներու դէմ ճնշումը Նոյենբեր ամսուայ ընթացքին շարունակուեցաւ: Նոյեմբերին 8 լրագրող ձեռբակալուեցաւ, 4 լրագրողալ ընդհանուր 11 տարի 8 ամիս ազատազրկումի դատավճիռը իրականացաւ, 3 լրագրող ձեռբակալուած Նոյեմբերի 32 մամլոյ աշխատողի եւս դատ բացուեցաւ:

Մամլոյ աշխատողներուն եւ լրագրողներուն դէմ ճնշումը արտակարգ դրութեան պայմաններուն (OHAL) ամէնա խստութեամբ կը շարունակուի:

Ռադիոյի եւ հեռուստատեսութըան վերին խորհուրդը (RTÜK) 17 հատ մամուլի համար ծառայութիւն կատարող կազմակերպություններու գործողութիւններու վերածեց:

                      Նոյեմբեր ամսուա մէջ ինչեր կատարուեցավ  

Լրագրող Շուլէ Չիզմէճի Մուղլա քաղաքի Դաթչա ավանի մէջ ձեռբակալուեցաւ: (Նոյեմբեր 1)

Fox Tv-ի հեռուստահաղորդավար Իսմայիլ Քիւչյուքքայայի դէմ  “հրապարակայնօրեն պետական պաշտոնիային վիրավորել” և “Թուրքիոյ Հանրապետութեան հաստատութիւնները եւ մարմինները հրապարակայնօրեն նուաստացնելու” համար դատ կը բացուի որը իրեն կսպասէ ազատազրկութիւն 5 տարուայ ժամկետով:  (Նոյեմբեր 2)

10 Հոկտեմբերի կոտորածի բացթողումները լուսաւորող Evrensel և Cumhuriyet թերթերու լրագրող և գլխաւոր երեքական տարի ժամկետով ազատազրկուելու համար դատ բացուած է: Դատի ենթարկուողներու անուններն են Evrensel թերթի Անկորայի լրագրողը Ջէմ Գուրբեթօղլու և Թամեր Արտա Էրշին, թերթի գլխաւոր խմբագիր Ֆաթիհ Բօլաթ Cumhuriyet թերթի լրագրող Քեմալ Գէօքթաշ և թէրթի այն ժամանակի գլխաւոր խմբագիր Ջան Դյունդար (Նոյեմբեր 3)

Գիրքերու Փարատոնի (TÜYAP) Meydan անունով անարխիստական ամսաթերթը բաժնող 5 հոգի ձեռբակալուեցաւ : (Նոյեմբեր 4)

Ռադիոյի եւ հեռուստատեսութեան վերին խորհուրդը (RTÜK) 17 մետիայի գործակալութիւններու գործողութիւնը դադարեցուց: Ասոնք են Radyo Aktif, Işık FM, Rd Tek, Çorlu FM, Rd Ender, Enerji FM, Radyo Şeker, Samsun Klas FM, Körfez FM, Radyo Kocaeli Demokrat, Radyo 45, Mega FM, Radyo Eylül, Radyo Doğuş, Sevgi TV, Radyo Srt FM և Zile Radyo Güneş (Նոյեմբեր 4)

Լրագրողներու եւ հեղինակներու հիմնադրամի անդամ և աշխատողներու դէմ կատարուած գործողութեան շրջանին ձեռբակալուած լրագրող Պեղրամ Քըլըչը  բանտարկուեցաւ: (Նոյեմբեր 7)

Sözcü թերթի լրագրող Գէօքմեն Ուլուին արտասահման մեկնելու արգելք դրուելով ազատ առցակուեցավ (Նոյեմբեր 8)

Լրագրող Ահմետ Շըքը “Այս դավադրություն ընողները բանտ պիտի նստին” ըսած իր խոսքի համար կը դատուեր բայց 5 տարի ետք ան արդարացաւ : (Նոյեմբեր 8)

7 ամիսէ  ի վէր բանտարկութեան մէջ գտնուող  Դերսիմ-Մունզուր Ռադիոյի  գլխաւոր խմբագիր Մեհմեդ Չաղրըն  որը կը դատուեր “կազմակերպութեան անդամակցութիւն” մեղադրանքի համար, առաջին դատի ժամանակ ազատ արցակուեցաւ : (Նոյեմբեր 9)

Լրագրող Հասան Ջեմալին երկու առանձին դատերէ ստացած բանտ և դրամական տուգանքը հաստատվեցաւ, ուրիշ մէկ դատէ ստացած արդարացումի որոշումը ջեղեալ համարուեցաւ : (Նոյեմբեր 10)

Միջազգային Հետազոտական Լրագրողներու Կոնսորցիումի (ICIJ) մէջ Cumhuriyet թէրթի ի գտնիուող 96 մամուլի գործակալութիւնը միասին հրատարակած են “Paradise Papers” փաստաթղթերը որուն մէջ թուրքիոյ վարչապէտ Բինալի Յըլդրըմի տղաներուն պատկանող և Մալթայի մէջ գրանցուած 5 ընկերութիւնը կը գտնուէր, այս փաստը մեջտէղ հանելու համար վարչապէտը թուրքական թերթին հինգհարիւր լիրա փոխհատուցում կատարեց եւ դատ բացաւ: (Նոյեմբեր 11)

Azadiya Welat թերթի գրասենեակի կատարուած ոստիկանութեան արշավանքի ժամանակ ձեռբակալուած 24 մամլո ծառայողի դէմ 7 ու կէսից մինեւ 15 տարի ազատազրկումի  դատ բացուեցաւ (Նոյմբեր 12)

Բանտարկուած դատավարւող Zaman թերթի լրագրող Այշենուր Փարըլտակ դատապարտուեց 7 տարի եւ 6 ամիս ազատազրկումի: (Նոյեմբեր 21)

Mezopotamya Ajansı-ի լրագրող Հաերի Դէմիրի դեմ սոս-ցանցերի մէջ “կազմակերպութեան քարոզչութիւն ընելու” պատճառով դատ բացուեցաւ : (Նոյեմբեր 23)

Արևմտեան Հայաստանի Ադիյաման քաղաքի մէջ  ծխախոտի արգելքի դէմ բողոքի ժամանակ Evrensel թերթի լրագրող Սերհաթ Բուղտայջը ձեռբակալուեցաւ: (Նոյմբեր 24)

Պետութեան կողմէ  փակուող Özgür Gündem թերթի գլխաւոր համահեղինակ խմբագիր Էրեն Քեսքին և գլխաւոր խմբագիր Ռեյհան Չափան դատարանի կողմէ հարիւր հազար թուրքական լիրա տուգանքուեցան: (Նոյեմբեր 30)

— Halkın Günlüğü թերթի նախկին գլխաւոր խմբագիր Սերտար Քայա ձեռբակալուած է : (Նոյեմբեր 30)

http://gazetekarinca.com/2017/12/basin-raporu-kasimda-uc-gazeteci-tutuklandi-32-gazeteciye-dava-acildi/

 

Input your search keywords and press Enter.