Համահայկական խաղերին մասնակցելու նպատակով արտերկրից հայտ է ներկայացրել 2691 մարզիկ­ և մարզուհի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Համահայկական ամառային վեցերորդ խաղերի կազմկոմիտեի նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ 2015 թվականի օգոստոսի 2­ից 13­ն անցկացվելիք խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու Երևանի «Հրազդան» մարզադաշտում, փակման արարողությունը՝ Երևանի Ազատության հրապարակում՝ համերգային մեծ ծրագրով: Համահայկական 6­րդ խաղերին ընդգրկվել է 17 մարզաձև՝ նախորդ խաղերի համեմատ 7­ ով ավելի: Խաղերն անցկացվելու են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, Արտաշատում, Էջմիածնում և Աբովյանում: Ներկա դրությամբ արտերկրից խաղերին մասնակցելու հայտ է ներկայացրել 2 հազար 691 մարզիկ­ մարզուհի: Ակնկալվում է, որ միայն արտերկրից մարզիկների թիվը կհասնի 5 հազարի: Նիստի ընթացքում խաղերի կազմակերպման վերաբերյալ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Վարչապետ Աբրահամյանը մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Input your search keywords and press Enter.