Ռուբէն Աղասիի Նահատակեան։ ԱՀՀ 2018-ի Պատգամաւորական Ընտրութիւններու իններորդ Թեկնածու

Ռուբէն Աղասիի Նահատակեան։ ԱՀՀ 2018-ի Պատգամաւորական Ընտրութիւններու իններորդ Թեկնածու

Ռուբէն Աղասիի Նահատակեան 2018 թ․ կայանալիք ընտրութիւններուն առաջադրած է Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի անդամութեան իր թեկնածութիւնը։

ԿԸ ՑԱՆԿԱՆԱՄ ԹԵԿՆԱԾՈՒ ԴԱՌՆԱԼ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2018-Ի ՕՐԻՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

ՈՒՍՏԻ ԿԸ ԽՆԴՐԵՄ ՁԵԶՄԷ ԵՐԱՇԽԱՒՈՐԵԼ ԻՄ ԹԵԿՆԱԾՈՒԹԻՒՆԸ՝  

ՀԵՏԵՒԵԱԼ ՁԵՒՈՎ

Սեղմել վարը տեղադրուած՝ տարբեր լեզուներով էլ. կապերէն մէկը, որտեղ կը գտնեք ձեր կողմէն ինձ երաշխաւորելու հայցաթերթիկը:

  1. Այնտեղ առաջին տողին վրայ նշեք իմ անուն ազգանունը,
  2. Հետոյ լրացուցեք ձեր անձնական տուեալները, որպէսզի դուք նաեւ դառնաք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի՝ այն ինչ ձեզ իրաւունքն պիտի տայ ինձ թէ երաշխաւորել եւ թէ մասնակցիլ խորհրդարանային քուէարկութիւններուն, իմանալով որ դուք կրնաք երաշխաւորել միայն մէկ թեկնածուի:

http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Enregistrement-fr-arm.php

http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Registration-en-ru.php

http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Kayit-arab-turc.php

http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Engrafi-grec-de.php

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ’ Ծնվել եմ 1952թ. հուլիսի 25-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում: Նախապապերս ծագումով Կարինից և նույն  նահանգի Դվնիկ գյուղից են: 1958թ. ընտանյոք հանդերձ տեղափոխվել ենք Երևան: 1970թ. ավարտել եմ Երևանի Ս.Զորյանի անվան դպրոցը: 1975թ. ավարտել եմ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:  Աշխատել եմ Հայաստանի պատմության պետական կենտրոնական արխիվի գիտական աշխատող/15 տարի/, Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի <<Մանկավարժ>> հրատարակչության գլխավոր խմբագիր/2 տարի/, ՀՀ Գերագույն խորհրդի, ապա Ազգային ժողովի բաժնի վարիչի տեղակալ, խորհրդատու, գլխավոր մասնագետ/23 տարի/:

Ամուսնացած եմ, ունեմ դուստր:

Հայաստանի ժուռնալիստների միության անդամ եմ:

Հեղինակ եմ <<Հայ-վրացական հարաբերություններ>> գրքի և գիտական ու հրապարախոսական բազմաթիվ հոդվածների: Հայոց քաղաքակրթական արժեքների  շարժման մասնակից, վավերագրերի հավաքչական շարժման հիմնադիր:

Կենսագրութիւնը ստորեւ՝

http://www.western-armenia.eu/news/Actualite/2018/Elections_Legislatives_WAP/Rouben_Nahatakyan-Timoum2018.pdf

Input your search keywords and press Enter.