«Հին Հայաստանը Թուրքիոյ պատճառով կ’անհետանայ». Չեխական թերթը Արեւմտեան Հայաստանի հայկական ժառանգութեան մասին

Չեխական «Դնես» օրաթերթը 15 Յունիսի թիւնին մէջ տպագրած է խմբագիր Միլատա Պրոկոպովայի հարցազրոյցը արուեստի պատմաբան, Բռնոյի Մասարիկի անուան համալսարանի Վաղ միջնադարեան ուսումնասիրութիւններու կեդրոնի տնօրէն Իւան Ֆոլետտիի հետ, ուր պատմաբանը ընթերցողներու ուշադրութեան կը ներկայացնէ Թուրքիոյ մէջ հայկական ժառանգութեան ոչնչացման փաստը։

«Հին Հայաստանը Թուրքիոյ պատճառով կ’անհետանայ» խորագրի եւ «Սա մշակութային ցեղասպանութիւն է» վերնագրի ներքոյ չեխական օրաթերթը մանրամասն կ’անդրադառնայէ Հայոց ցեղասպանութենէն ետք Թուրքիոյ կողմէ սկսած հայկական մշակոյթի ոչնչացման քաղաքականութեան։ Ըստ Ֆոլետտիի կը շարունակուի հայերու ոչնչացման քաղաքականութիւնը՝ այս անգամ՝ մշակութային ժառանգութեան։
Հրապարակման առաջին իսկ նախադասութեան մէջ կը նշուի, որ միջնադարեան Հայաստանի մայրաքաղաք Անիի մէջ, ուր 11-րդ դարուն 100 հազար մարդ ապրած է, լրատուական վահանակներու վրայ հայերու մասին որեւէ տեղեկութիւն չկայ։ Այդ տարածքի մէջ հայ ժողովուրդի ձգած ժառանգութիւնը այսօր անհետացման ու մոռացման վտանգի տակ է։

Դասախօս պատմաբանը կը խօսի նաեւ Խծկոնքի վանքային համալիրի մասին, որ 5 եկեղեցիներէն այսօր կանգուն մնացած է միայն մէկը՝ Սուրբ Սարգիսը։ Այդ հրաշագեղ եկեղեցական համալիրէն այսօր փլատակներ մնացած են՝ 1962 թուականին պայթացուելէն ետք։
Պատմաբանը այն կարծիքին է, որ Հայաստան եղած է մշակոյթներու խաչմերուկ, իսկ երբ վրայ է հասել ազգայնականութիւնը, վնասած է այդ բոլորը։
Վերջին 5 տարիներու ընթացքում մօտ 30 չեխ ուսանողներ գացած են Հայաստանում եւ Արեւմտեան Հայաստանի հայկական շրջաններու մէջ, ուսումնասիրած են հայկական յուշարձանները, լուսանկարած եւ արխիւացուցած են։ Այժմ կ’երազեն ֆիլմ մը նկարահանել այդ մասին, եւ նաեւ Հայաստանէն երթալ Անի այն ճանապարհով, որ 11-րդ դարուն անցած են առեւտրականները, քանի որ Հայաստան այն տարիներուն համարուած է մշակութային խաչմերուկ։
Իւան Ֆոլետտիի կարծիքով, ,,Արեւմտեան Հայաստանը» եղած է հրաշալի վայր մը, ուր հանդիպած են համաշխարհային մշակոյթները, իսկ այժմ այնտեղ երկաթէ վարագոյր է։ Իսկ որպէսզի այդ վարագոյրը իյնայ, ինչը ամենացաւոտն է, պէտք է փնտռել հաշտեցման ճանապարհը։ Իւան Ֆոլետտիի ցանկութիւնն է ապրիլ այնքան, որ տեսնէ թէ ինչպէս հայերը հանգիստ կ’երթան Արարատի մօտ, եթէ նոյնիսկ պաշտօնապէս այն իրենց երկրի մէջ չըլլայ։
Իւան Ֆոլետտին չեխ-զուիցերական ընտանիքէ է, ուսանած է Լոզան, Իտալիա եւ Մոսկուա, ինչպէս նաեւ Զուիցերիոյ մէջ։

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) այն ճանաչվել է որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվել է հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

Կարինը (Էրզրում) Արևմտյան Հայաստանի մայրաքաղաքն է, որը ճանաչված է դաշնակից երկրների կողմից։

Input your search keywords and press Enter.