Գուցէ որոշ տեղամասերու ուղութեամբ աւելի քիչ կրակոցներ կան՝ բայց հակառակորդի զօրքի տեղաշարժ կատարուած է, եւ կուտակումներ կան. Դաւիթ Բաբայեան

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մենք ունենք հրադադարի ռեժիմի խախտման՝ վերջին տարիների համար աննախադեպ ցածր մակարդակ, ասաց, որ գուցե որոշ տեղամասերում ավելի քիչ են կրակոցները, բայց հակառակորդի զորքի տեղաշարժ է կատարվել, և կուտակումներ կան:

«Կրակոցների թիվը նվազել է ոչ թե նրա համար, որ հակառակորդը փոխել է իր տեսլականը կամ դարձել է բարի, պարզապես ինչ-որ մարտավարական, ռազմավարական հանգամանքներ հաշվի է առնում: Ընդհանուր առմամբ, նա իր տեսլականը կարծրացրել է և ավելի ագրեսիվ է դարձել»,- ասաց նա:

Input your search keywords and press Enter.