Գայանե ԱՎԱԳԵԱՆ: Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի 2018 թ․-ի ընտրութիւններու հերթական թեկնածուն

ԿԸ ՑԱՆԿԱՆԱՄ ԹԵԿՆԱԾՈՒ ԴԱՌՆԱԼ ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2018-Ի ՕՐԻՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ

ՈՒՍՏԻ ԿԸ ԽՆԴՐԵՄ ՁԵԶՄԷ ԵՐԱՇԽԱՒՈՐԵԼ ԻՄ ԹԵԿՆԱԾՈՒԹԻՒՆԸ՝  

ՀԵՏԵՒԵԱԼ ՁԵՒՈՎ

Սեղմել տեղադրուած՝ տարբեր լեզուներով էլ. կապերէն մէկը, որտեղ կը գտնեք ձեր կողմէն ինձ երաշխաւորելու հայցաթերթիկը:

http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Enregistrement-fr-arm.php

http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Registration-en-ru.php

http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Kayit-arab-turc.php

http://www.western-armenia.eu/WAP/Candidat/Engrafi-grec-de.php

  1. Այնտեղ առաջին տողին վրայ նշեք իմ անուն ազգանունը,
  2. Հետոյ լրացուցեք ձեր անձնական տուեալները, որպէսզի դուք նաեւ դարնաք Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի՝ այն ինչ ձեզ իրաւունքն պիտի տայ ինձ թէ երաշխաւորել եւ թէ մասնակցիլ խորհրդարանային քուէարկութիւններուն, իմանալով որ դուք կրնաք երաշխաւորել միայն մէկ թեկնածուի:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ’  Ծնվել եմ 1974թթ. Դեկտեմբերի 3-ին Երևանում: 1981-1991թթ. Սովորել եմ Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցում:

1992-1997թթ. սովորել եմ Երևանի Ժողտնտեսության ինստիտուտում և ստացել տնտեսագետ-հաշվապահի որակավորում:

Դեռ փոքր տարիքից երբեք անտարբեր չեմ եղել հայոց պատմությանը վերաբերող մեր ընտանեկան զրույցներին, միշտ ցավ եմ ապրել մեր կորցրած պատմական հայրենիքի համար և երբեք չեմ հաշտվել այդ կորստի հետ:

Դրա համար իմանալով Արևմտյան Հայաստանի կառավարության գոյության և գործունեության մասին՝ ներքուստ հավատացել եմ և վստահ եմ, որ մի օր մենք կվերագտնենք մեր պապերի կորցրած երկիրը և այնտեղ կհաստատվի հայկական պետություն:  Այդ իսկ պատճառով ուզում եմ ընդգրկվել Արևմտյան Հայաստանի խորհրդարանի կազմում և իմ ներդրումն ունենալ այս ընդհանուր գործին:

Input your search keywords and press Enter.