Գրականագետ Սեյրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1920 թվականի այս օրը՝ հունվարի 7-ին, հեռավոր Օրենբուրգում՝ հյուրընկալ, բայց օտար մարդկանց տանը, սառնամանիքի ու պատերազմի դաժան ճիրաններում, հղի երիտասարդ կնոջ հուսահատ հոգատարության մեջ աշխարհից հեռացավ մեզ բոլորիս ամենահարազատ մարդկանցից մեկը։ Նա մարգարեացավ նրա գերեզմանի տեղը մինչև այսօր էլ անհայտ է»։

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
     Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
     Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
     Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
     Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
     Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
     Թող շուրջըս փռվի անանց լռություն,
     Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
     Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
     Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
     Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
     Չըզգամ, որ կա սե՛ր, և ցնո՛րք, և լա՛ց… 
     1904

Input your search keywords and press Enter.