Հալեպի մէջ տեղի ունեցեր է հայկական Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցիի օծման արարողութիւնը

Հալէպի մէջ տեղի ունենցեր է հայկական Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցիի վերաօծման արարողութիւնը:

Օրեր առաջ հաղորդուեր էր, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինը կը ժամանէ Հալէպ՝ կատարելու տեղի հայկական Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցիի վերաօծման արարողութիւնը:

Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին, որ կառուցուեր է 15-րդ դարուն, կը համարուի Հալէպի հայ համայնքի ամենահին եկեղեցին: Ան կը պատկանի Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան երկրորդ մեծ եւ հնագոյն թեմերէն Բերիոյ թեմին:

Սուրիական հակամարտութեան տարիներուն լուրջ վնասներ կրած վանքի նորոգման աշխատանքները մեկնարկեր էին անցեալ տարուայ Մայիսին: Եկեղեցիի վերականգնման աշխատանքներն իրականացուեր են Հալէպի հայ համայնքի անդամներու նուիրատւութիւններուն շնորհիւ: Առնուազն 150 000 հաւատացեալ իր ներդրումն ունի եկեղեցիի վերականգնման գործին, — կը յայտնէ Tert.am-ը:

 

Input your search keywords and press Enter.