Կարինում գտնվող Թորթումի ջրվեժն ավելի շատ այցելու կունենա

Արեւմտեան Հայաստանի Կարին նահանգի մէջ գտնուող՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ցանկին մէջ թեկնածու առաջադրուած Թորթում ջրվեժին կը շարունակուին  զբոսաշրջութեան զարգացմանն ուղղուած աշխատանքները:

Բացի Արեւմտեան Հայաստանի ամենամեծ ջրվեժը ըլլալէ, նաեւ աշխարհի ամենաբարձր ջրվեժներէն մէկը հանդիսացող Թորթում ջրվեժը կը  թափուի 48 մ բարձրութիւնէն եւ ունի 21 մետր լայնութիւն:   Կարինի նահանգապետարանը պատրաստեր է նախագիծ, որն ալ աւելի ճանաչելի կը դարձնէ այս տեսարժան վայրը: 

Ծրագրի շրջանակներուն  նախատեսուած է բարեկարգել ջրվեժի տարածքի աստիճանները, տեղադրել դիոդային լուսաւորութիւն եւ կառուցել առաջին կարգի սրճարաններ եւ ռեստորաններ, ինչպէս նաեւ հաշմանդամութիւն ունեցող քաղաքացիներու համար կառուցել տարածք՝  ջրվեժը տեսնելու համար:

Նպատակադրուած է այս նախագիծի շնորհիւ ներգրաուել առնուազն 500 հազար զբոսաշրջիկ եւ ապահոուել 500-էն 1000 մարդու աշխատատեղ:

 

Input your search keywords and press Enter.