Փարաջանովի «Հակոբ Հովնաթանեան» ֆիլմը՝ FLC- ի առցանց կինոթատրոնի ցուցադրութիւններու ծրագիրին մէջ

Նիու Յորքի Լինքոլն կենտրոնի կինոբաժինը (FLC) 2020 թ․հունիսի 26-֊էն առցանց կինոթատրոնի ամառային ցուցադրութիւններու ծրագիրին ընդգրկեր է Սերգեյ Փարաջանովի երեք վերականգնուած կարճամետրաժ ֆիլմերը՝ «Հակոբ Հովնաթանեան» (1967), «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1986), «Կիեւեան որմնանկարներ» (1966),կը տեղեկացնէ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքեան էջը:

FLC- ի առցանց կինոթատրոնը կը գործէ մարտէն՝ պայմանաւորուած կորոնավարակի պանդեմիայով։

Փարաջանովի այս երեք ուշագրաւ վավերագրական աշխատանքները 2019 թ․ընտրուեր էին Նիու Յորքի միջազգային 57-րդ կինոփառատոնի համար:

«Հակոբ Հովնաթանեան» Ֆիլմը վերականգնուերէ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լեհական Fixafilm ընկերութեան միացեալ ուժերով՝ «Համո Բեկ-Նազարեան.հայ կինոյի դասականներ» նախագիծի շրջանակներուն: Վերականգնման պրոդիւսերն է Դանիել Բըրդը։ Վերականգնման աշխատանքները ֆինանսաւորուեր են Kino Klassika հիմնադրամէն (Լոնդոն):

Ի դէպ, Լինքոլն կենտրոնի կինոբաժինը (FLC-ն) կը ցուցադրէ նաեւ վաղամեռիկ տաղանդաւոր ռեժիսոր Մարիա Սահակեանի «Փարոս» ֆիլմը:

Input your search keywords and press Enter.