Սերգեյ Փարաջանովի թանգարանը շատ արդիւնավետ կօգտագործուի արտակարգ դրութեան ամիսներու ընթացքին

Սերգեյ Փարաջանովի թանգարանը մեր մշակութային լաւագոյն կենտրոններէն մէկն է, որը տարեկան կընդունի աւելի քան 20 հազար այցելու:

Հաջորդ տարի Փարաջանովի թանգարանը կը նշէ հիմնադրման 30-ամեակը: Թանգարանն իր դուռերն  բացեր է 1991 թուականին, իսկ մինչ այդ 1988-ին առաջին անգամ Հայաստանի մէջ՝ Պետական ժողովրդական արուեստի թանգարանին մէջ բացուեցաւ Սերգեյ Փարաջանովի անհատական ցուցահանդէսը, որմէ ետք «Ձորագիւղ» ազգագրական թաղամասին մէջ որոշուեցաւ ստեղծել Փարաջանովի թանգարանը:

Փարաջանովի թանգարանը միակ թանգարանն է Հայաստանի մէջ, որ հիմնադրման օրէն բաց  եղած է նաեւ հունուարի 1-ին: Արտակարգ դրութեան այս վերջին ամիսներուն թանգարանը անշուշտ փակ  եղած է, բայց  չէ տուժած։  Թանգարանի հիմնադիր տնօրէն Զաւեն Սարգսեանի նախաձեռնութեամբ կատարուեր են այնպիսի աշխատանքներ, որոնք հնարաւոր չէր իրականացնել սովորական աշխատանքային պայմաններուն՝ նիւթեր Փարաջանովի մասին, ռեստավրացիայի աշխատանքներ, նոր տեղեկութիւններ Փարաջանովի աշխատանքներու մասին, կայքի վարում եւ այլն: 

Input your search keywords and press Enter.