Շբթ. Սպտ 26th, 2020

Հայազգի պրոդիւսեր Սերգեյ Սարկիսովի «Ատելութիւնը մեր մէջ» ֆիլմն «Էմմի» մրցանակի  արժանացեր է «Հեռուստաֆիլմի ակնառու ռեժիսուրա» անուանակարգին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆիլմի պրոդիւսերներն են Դեյվիդ ՄկՔենզին, Մոնթել Ուիլյամսը, Դին Քեյնը, Սերգեյ Սարկիսովը եւ Լորա ՄկՔենզին: Ռեժիսորը հայկական արմատներով Դեյվիդ ՄկՔենզին է:

Վավերագրական ֆիլմը լոյս կը սփռէ մեր օրերուն աշխարհով տարածում ունեցող հակասեմիտիզմի նիւթով: Ֆիլմը կը պատմէ հրեաներու ցեղասպանութիւնը (Հոլոքոստը) վերապրած 85-ամեայ Միրեյ Կնոլի ընտանիքի անդամներու մասին:

«Էմմի» մրցանակի արժանացած պրոդիւսերական խումբը նկարահաներ է նաեւ Հայերու դէմ կատարուած ցեղասպանութեան թեմային նուիրուած «Ժխտման ասպետները» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի պրեմիերան Հայաստանի մէջ կայացեր է 2018թ.-ին: