Հայ ծրագրավորողները DataArt-ի վարկանիշում առաջ են անցել ամերիկացիներից

ՏՏ ոլորտի որոշումները նախագծող DataArt միջազգային ըկներությունը հրապարակել է Skillotron խաղային հարթակի վիճակագրության համաձայն հայ ծրագրավորողները ճանաչվել են ամենաբազմակողմանիները։

Թեստերի օգնությամբ պարզում է ծրագրավորողների հմտությունների և գիտությունների մակարդակը:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, վիճակագրության մեջ տեղ են գտել 57 երկիր ներկայացնող մասնագետներ: Խաղային հարթակի հայաստանցի մասնագետները փորձարկումն անցնումն են 12 տարբեր տեխնոլոգիա կիրառելով: Հայաստանին հաջորդում են ԱՄՆ-ն (11 տեխնոլոգիա) և Իրանը (9 տեխնոլոգիա):

Նշենք, որ Skillotron IT հարթակն օգտագործում է ավելի քան 7000 ծրագրավորող տարբեր երկրներից, իսկ դրա հիմքում ավելի քան 2000 հարց է ընկած։

Աղբյուրը`www.tert.am

Input your search keywords and press Enter.