Աֆրինում ոտնահարվում է միջազգային իրավունքը․ Ֆրանսիայի արտգործնախարար

ԿԻԼԻԿԻԱ- Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ Աֆրինի ռազմական գործողության պատճառով   Թուրքիան ոտնահարում է միջազգային իրավունքը։ Սահմանային անվտանգության ապահովումը չի նշանակում սպանել քաղաքացիական անձանց։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Աֆրինի վերաբերյալ հայտարարությունից հետ, դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև այդ երկրի արտգործնախարար  Ժան Իվ Լը Դրիանն։

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ սիրիական պետության տարածքում իրենց գործողություններով այնպիսի երկրները, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, խախտում են միջազգային օրենսդրության պահանջները։

Հարցին այն մասին, թե նա կցանկանա՞ր, որպեսզի թուրքական զորքերը դուրս բերվեին Սիրիայից, նախարարը պատասխանել է, որ ինքը կցանկանար այդ երկրի սահմաններից բոլոր նրանց դուրսբերում, ովքեր չպետք է գտնվել Սիրիայում, ներառյալ իրանական աշխարհազորն ու «Հըզբոլլահը»։Ինչ վերաբերվում է Անկարային, ապա նախարարը համոզված է, որ այն պարզապես չպետք է խորացնի առկա կոնֆլիկտը։

Input your search keywords and press Enter.