Աֆրինում քրդերը թուրքական ռազմական ուղղաթիռ են ոչնչացրել․կա երկու զոհ

Այս լուսանկարն արվել է քրդերի կողմից ղեկավարվող Սիրիական դեմոկրատական ուժերի կողմից, երբ հյուսիսարևմտյան Աֆրինում քրդական ուժերի կողմից կործանվեց թուրքական ռազմական ուղղաթիռը՝ պատճառելով առնվազն 2 զոհ։

Միջադեպը տեղի է ունեցել Աֆրինում՝ Անկարայի գործողության ժամանակ, երբ ուղղաթիռները Սիրիական քրդերի ոստիկանության վրա հարձակման նպատակով մտել էին տարածք։

Լրատվամիջոցները գրում են, որ թուրքական կողմը պնդում է՝ ուղղաթիռի կործանման հետևանքով երկու զինծառայող է զոհվել, մինչդեռ այլ լրատվամիջոցներ ենթադրում են, որ 7 զինծառայող է զոհվել։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրաժարվեց աղետի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալ՝ հայտարարելով, որ պարզ չեն վթարի հանգամանքները՝ արդյոք պատահականություն էր, թե արտաքին միջամտություն է եղել։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է ուղղաթիռի կործանումը՝ խոստանալով վրեժխննդիր լինել։

իսկ քրդերի կողմից ղեկավարվող Սիրիական դեմոկրատական ուժերի խոսնակ Մուստաֆա Բալին հայտնել է, որ իր մարտիկներն են ոչնչացրել ուղղաթիռը։

Հիշեցնենք, որ թուրքական գործողությունը Աֆրինում սկսվել է հունվարի 20-ից։

Input your search keywords and press Enter.