Սիրիական բանակը ԻՊ-ին պատկանող զանգվածային զենքի պահեստուստարան է հայտնաբերել Դեյր-էլ-Զորում

Սիրիայի Արաբական Բանակը ԻՊ-ին պատկանող զենքերի հսկայական պահուստարան է հայտնաբերել Դեյր-Էլ-Զորի մերձակայքում։

Զեկույցի համաձայն՝ Սիրիայի Արաբական Բանակը բռնագրավել է ԻՊ-ին պատկանող զենքերի պահուստարանը Ալբուքամալ ռազմավարական սահմանային քաղաքի հարևանությամբ գտնվող Ալ-Սայիալի և Հաշարի քաղաքներ ներխուժելուց հետո։  

Զենքերի պահուստարանում եղել է մեծ քանակությամբ զինամթերք, ինքնաձիգներ, հակատանկային հրթիռներ, ականներ և պայթուցիկներ պատրաստելու համար նախատեսված քիմիական նյութեր։

Աղբյուրը՝  almasdarnews.com։

Input your search keywords and press Enter.