ԱՄՆ կարող է ավելի երկար մնալ Սիրիայում քվազի-պետություն ստեղծելու նպատակով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է Սիրիայում ԱՄՆ-ի  ռազմական ներկայությունը երկարատև շարունակելու ԱՄՆ-ի հնարավոր ծրագրի մասին՝ երկրի արևելյան տարածքներում վերջինս կողմից քվազի-պետություն ստեղծելու նպատակով։  

Լավրովը քննադատել է ԱՄՆ-ին «բոլորովին այլ» նպատակով Սիրիայում իր ապագա ռազմական ներկայության առնչությամբ՝ ավելացնելով․ «Մենք կասկածներ ունենք․․․ որ ԱՄՆ մտադիր է այնտեղ մնալ երկարաժամկետ, եթե ոչ ընդմիշտ»։

«Ամերիկացիները, իմ կարծիքով․․․փորձում են գործել վտանգավոր և միակողմանի քայլերով։ Եվ ի միջի այլոց, այդ քայլերը ավելի շատ տանում են Սիրիայի տարածքում՝ Եփրատի արևելյան ափին և մինչև Իրաքի սահմանը ձգվող քվազի-պետություն ստեղծելուն»,- նշեց Լավրովը։

Մոսկվան և Վաշինգտոնը սիրիական կոնֆլիկտում աջակցում են հակառակ կողմերի։ Ռուսաստանն աջակցում է Սիրիայի կառավարությանը և իրականացնում օդային ռմբակոծություններ Սիրիայի ահաբեկչական խմբավորումների դիրքերի ուղղությամբ։

ԱՄՆ-ի կողմից գլխավորվող կոալիցիան սկսած 2014թ․ Սիրիայի ներսում ավիահարվածներ է իրականացնում ԴԱԵՇ-ի թիրախների ուղղությամբ առանց Դամասկոսի կառավարության  թույլտվության և ՄԱԿ-ի մանդատի։ Ռազմական դաշինքը բազմիցս մեղադրվել է քաղաքացիական անձանց թիրախավորելու և սպանելու մեջ: Բայց ի վիճակի չեղավ հասնել նպատակին՝ ոչնչացնել ԴԱԵՇ-ը։

Լավրովը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը «ոտնահարում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը»՝ հույս հայտնելով, որ ՄԱԿ-ը կխոչընդոտի «արտաքին խաղացողներին» խափանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճանապարհային քարտեզը երկրում խաղաղություն հաստատելու համար։

ՌԴ ԱԳ նախարարը շեշտեց շարունակական միջազգային ջանքերի մասին՝ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև խաղաղ բանակցություններ անցկացնելու և վերահաստատեց Մոսկվայի աջակցությունը Քրդական կազմակերպությունների մասնակցության վերաբերյալ։  

Նշենք, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան կազմակերպել էին Սիրիայի ազգային երկխոսության կոնգրես և հանդես էին գալիս որպես երաշխավոր պետություններ խաղաղության գործընթացի համար։

Հունվարի 29-30-ը Սոչիում կայացավ բարձր մակարդակի հանդիպում Սիրիայի հարցի շուրջ՝ հիմնվելով Աստանայում ձեռք բերած հաջողությունների վրա։

Սիրիայի ընդդիմադիր կուսակցություններից մեկը բոյկոտեց այդ հանդիպումը, իսկ որոշ ոչ քաղաքական միավորումներ ընդդիմացան Դամասկոսին՝ ավելի ուշ մեղադրելով ՄԱԿ-ին, որ «պարգևատրում է» Ռուսաստանին «նախօրոք»՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրային ուղարկելով միջոցառմանը նախքան Ռուսաստանի և Սիրիայի կառավարության կողմից փոխզիջումների ապահովումը։

Ռուսաստանը և Իրանը Սիրիայի կառավարության դաշնակիցներն են։ Թուրքիան Սիրիայի ընդդիմության դաշնակիցն է։ Եվ երեք երկրների հավաքական ջանքերը, ներառյալ համաձայնագրերի հարցում միջնորդությունը արաբական երկրում մեծ ազդեցություն են ունեցել։

 

Աղբյուրը՝ presstv.com

Input your search keywords and press Enter.