Տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին բոլոր սիրահարների տոնի առթիվ հրապարակել է Վանա լճի լուսանկարը

Արեւմտյան Հայաստան — Ռոսկոսմոսի տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին փետրվարի 14-ին նշվող տոնի՝ Սուրբ Վալենտինի կամ Սիրահարների օրվա առթիվ Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնք արվել են տիեզերքից:

Լուսանկարներում պատկերված է Վանա լիճը՝ Արեւմտեան Հայաստանի տարածքում: Լիճը սրտաձև է:

«Շնորհավորում եմ բոլորին՝ Սուրբ Վալենտինի առթիվ: Մոլորակի բնակիչների համար իբրև նվեր ահա այսպիսի լուսանկար է պատրաստել հայտնի Վանա լիճը»,- գրել է տիեզերագնացը:

Վանա լիճն աշխարհի ամենամեծ սոդայաջուր լիճը և աշխարհում չորրորդ չցամաքող անարտահոսք լիճը։ Նշենք, որ ավելի վաղ Ռյազանսկին տիեզերքից հրապարակել էր Երևանի ու Սևանա լճի լուսանկարները:

Աղբյուր` Panorama.am

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:

1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց  որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

Input your search keywords and press Enter.