Փիր Սեյիթօղլու։ Հըզըրը մարդկանց ուղղորդում է դեպի ճշմարտություն

ԿԻԼԻԿԻԱ — Մերսինում «Դեմոկրատիկ Ալևիների (Արեւիների) ասոսացիայի» համանախագահ Փիր Մեհմեթ Սեյիթօղլուն նշել է, որ Հըզըրը կարևոր նշանակություն ունի ալևիների համար։

«Հըզըրին ուրիշ տեղ փնտրելու կարիք չկա։ Հըզըրը  այն մարդն է, ով մեզ առաջնորդում է  դեպի բարություն, արդարություն, ճշմարտություն»,- ասել է նա։

Ալևիների համար կարևոր նշանակություն ունի Հըզըր սուրբ ամիսը,որի ժամանակ ալևիների ծոմ են պահում։

«PİRHA»-ի հետ զրույցի ժամանակ Մերսինի «Դեմոկրատիկ Ալևիների ասոսացիայի»  համանախագահ Փիր Մեհմեթ Սեյիթօղլու նշել է, որ ծոմը սկսվում է հունվարի վերջին և շարունակվում է մինչև փետրվարի կեսերը։  

«Ծոմը բնության քնած վիճակն է։ Ալևիների՝ Հըզըր և Հեֆթմալ ծոմերի պահելը նույնպես  բնական երևույթ է, որոհվետև ալևիների ամբողջականացված են բնության հետ։  Հըզըրի հավատը ծանր կացության մեջ գտնվողի, ազատության և գարնան պայքարն է»,- ասել է նա։

Հըզըրը կարոր նշանակություն ունի։ Գետերը, լճերը, ծառերը, լեռները անվանակոչում են Հըզըրի անունով։

Հըզըրը առաջնորդում է սրբ․ Ալիին և Ահլ ալ-Բայթին

Փիր Սեյիթօզլոջն նշել է, որ Թուր լեռան վրա  Հըզըրն է Մովսեսին ցույց տվել  անմահության ճանապարհը։

Կարիք չկա, Հըզըրին  մեզնից դուրս փնտրել։ Հըզըրը այն մարդն է, ով առաջնորդում է մեզ դեպի բարություն, արդարություն, ճշմարտություն: Աղոթքները Հըզըրն է կատարում։ Հըզըր ասվածը շատ խորը իմաստություն և հավատքի աշխարհ է։

 

Այս մասին հայտնում է  «pirha.net » լրատվական գործակալությունը։

Input your search keywords and press Enter.