Նոր վտանգ հարավից․ ո՞վ, ինչպե՞ս, որտե՞ղ և ե՞րբ դուրս կգա սիրիական թակարդից

Ռուսաստանը Անդրկովկասում պետք է ամրապնդի իր թիկունքը․ իրադարձությունների տագնապալի զարգացման կանխատեսում։

Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածն Աֆրինի իրադարձությունների շուրջ, թե ինչ է սպասվում ապագայում։

«Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ազգային Անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մակմաստերն այցելեց Թուրքիա, թուրքական վերլուծաբանները սկսեցին հայտարարել, որ «Թուրքիան և ԱՄՆ հաշտվել են»։ Այս պարագայում Թուրքիայի համար ԱՄՆ հետ հաշտությունը նշանակում էր ԱՄՆ կողմից Աֆրինում ընթացող «Ձիթենու ճյուղ» գործողության աջակցություն և սիրիական քրդերին ռազմատեխնիկական և քաղաքական համագործակցությունից հրաժարում՝ մասնավորապես  Մանբիջում։

Սկզբում Անակարային նույնիսկ չէր  խանգարում նախորդ օրը ամերիկյան The National պարբերականի հրապարակումը, որ Մակմաստերի առաջ խնդիր է դրվել «պարզել ԱՄՆ և ՆԱՏՕ համբերության սահմանները Ռեջեփ Թայիփ Էրդողանի անխոհեմության վերաբերյալ, և հասկանալ նրա գործընկերության սահմանները Ռուսաստանի և Իրանի միջև և Մերձավոր Արևելքում ԱՄՆ իրավիճակի նոր ռազմավարական տեսլականը ընդգծել»։

Մակմաստերի բանակցությունները Ստամբուլում անցկացվեցին Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի հետ։ Այն բանից հետո, երբ Թուրքիան պաշտոնական հաղորդագրություն տարածեց հանդիպման վերաբերյալ, որ  «կարևորվել է թուրք-ամերիկյան ռազմավարական երկարաժամկետ համագործակցության շարունակումը», կարելի էր եզրահկացնել, որ Պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի պաշտոնական այցելության ժամանակ հնարավոր կլինի որոշ մանրուքների շուրջ համաձայնություն ձեռք բերել։

Իր հերթին ՆԱՏՕ-ի քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունեց թուրք-ամերիկյան բանակցությունները Սիրիայի հարցով և կոչ արեց Անկարային ավելի մանրամասն տեղեկացնել Բրյուսելին «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ։ Բայց ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն արագորեն կոտրեց լավատեսությունը։ Նա երեք նախապայման առաջ քաշեց ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավման համար՝

  1. ԱՄՆ պետք է կանգնեցնի զինված սիրիական քրդերին,
  2. ԱՄՆ պետք է երաշխավորի, որ սիրիական քրդերի ռազմական միավորումները կլքեն Մանբիջ քաղաքը,
  3. Եվ Ֆեթյուլահ Գյուլենին ԱՄՆ պետք է արտահանձնի Թուրքիային։ 


    Ամերիկացիներն արագ արձագանքեցին։ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ Պաշտպանության նախարար Ջեյմս Մետտիսը հայտարարեց, որ «Թուրքիան պետք է կենտրոնանա ԻՊ-ի դեմ պայքարի վրա,- ընդունելով այն փաստը, որ «քրդերը տեսնում են, որ իրենց կողմնակիցները Աֆրինում հարձակման են ենթարկվել, և դրա համար նրանք իրենց ուժերը կենտրոնացնում են այնտեղ և ստիպված են շեղվել ԻՊ-ի դեմ պայքարից»։ Սրան գումարած այն, որ Աֆրինում հայտնվում են կամավորներ Քոբանիից, որ Աֆրինի բնակիչներին վառելիքի և սննդի մատակարարումներն իրակացվում են այն շրջաններով, որոնք գտնվում են սիրիական կառավարության վերահսկողության տակ։

    Հիշեցնենք, որ ավելի վաղ Աֆրինի ղեկավարությունը կոչ արեց Սիրիայի կառավարությանը «կատարել Թուրքիայի հետ իր սահմանի պաշտպանության պարտականությունը»։ Ամեն ինչ խառնվեց։

    Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, ապա, ըստ Մետտիսի,  «նրանք ներկայումս փորձում են կենտրոնանալ Եփրատի ափին սպասվող դաժան մարտերի վրա»։

    Բայց գլխավորը սա չէ։ Մետտիսը  սենսացիոն հայտարարություն արեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ դաշնակիցն է, որն իր տարածքում ունի խռովարարների ակտիվ շարժումներ»։

    Ինչպես հայտնի է Թուրքիայի տարածքում «Քրդական Աշխատավորական կուսակցությունը» պայքար է մղում, որը երկրում խռովարար խմբավորում է համարվում։ Բայց ԱՄՆ-ի համար նրանք նույն «խռովարարներն են», ինչպես որ Սիրիայում։ Ավելին, Hurriyet-ի փոխանցմամբ՝ Պենտագոնը հավելյալ 300 մլն դոլար կհատկացնի «Սիրիայի դեմոկրատական ուժերի» անդամների մարզումների և կրթության համար՝ «Սիրիայի և Թուրքիայի սահմանները պաշտպանելու նպատակով»։

    Հասկանալի է, որ Վաշինգտոնի նման որոշումը Անկարայում կտրուկ լարվածություն առաջացրեց։ Դրա հետ կապված Էրդողանը կոչ արեց ԱՄՆ-ին «ավարտել թատրոնը ԻՊ-ի հետ և հանել դիմակները»։ Բայց դիմակները վաղուց հանված են և օսմանյան կուլակից ոչ ոք չի խուսափում։

    ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը նշեց հետևյալը․ «Մոսկվան կասկածներ ունի, որ ԱՄՆ մտադիր է Սիրիայում երկարաժամկետ մնալ, եթե ոչ ընդմիշտ», և որ ԱՄՆ քայլերն ավելի շատ տանում են Եփրատի արևելյան ափից մինչև Իրաքի սահման հասնող նոր քավզի-պետություն ստեղծելուն։

    Լավրովը հայտարարեց, որ ԻՊ-ը որպես խալիֆաթի նախագիծ չկայացավ նախ և առաջ սիրիական բանակի գործողության շնորհիվ, իհարկե, Ռուսաստանի ռազմաօդային ուժերի աջակցությամբ։ «Բայց մենք չենք ժխտում ամերիկյան կոալիցիայի ներդրումը այդ գործում։ Ամեն դեպքում մենք մինչև վերջ չենք հաջողացրել վերացնել այդ միավորումները, որոնք տարածվել են ողջ Սիրիայով մեկ և փորձում են թափանցել հարևան երկրներ։ Դա գործի կարևոր մասն է»,- նշեց Լավրովը։

    Այսպիսով, հետևյալ իրադարձություններն են սպասվում, որ տեղի կունենան սիրիական մասով՝

    1. ԱՄՆ մտադիր է Սիրիայում վերակենդանացնել ԻՊ-ին՝ դա օգտագործելով երկրում իր ներկայությունն ամրապնդելու առիթ,
    2. ԱՄՆ չի հրաժարվում Սիրիայում մինչև Իրաք ձգվող սահմաններով, ավելի ճիշտ Իրաքյան Քրդստանի հետ, քրդական պետություն ստեղծելու մտադրությունից։ Բացառված չէ, որ ԱՄՆ կստեղծի, այսպես կոչված, անկախ «քրդական կամուրջ» Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի միջև,
    3. Հեռանկարում չի բացառվում Թուրքիայի մասնատումը, որտեղ «Քրդական Աշխատավորական կուսակցությունը» ճանաչվել է խռովարար և ոչ ահաբեկչական խմբավորում։ Բայց այս պարագայում երկրի մասնատումը կհետաձգվի  Թուրքիային «չկորցնելու» պայմանով
    4. ԱՄՆ Սիրիայում կստեղծի այնպիսի պայմաններ, որի դեպքում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական ներկայությունը կդիրտարկվի որպես հնարավոր հակազդեցության միակ տարբերակ։ Եվ այս պետություններից ցանկացածի հեռացումը կդիտարկվի որպես պարտություն,
    5. Կձևավորվի երկու առանցք՝ ԱՄՆ, Իսրայել և Սաուդյան Արաբիա, մյուս կողմից՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան։ Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար Թուրքիային դուրս կմղեն այդ դաշինքից և կհրահրեն շիայական Իրանի դեմ պայքարի դուրս գալուն, ինչին կաջակցի Իսրայելը,
    6. Իրադարձությունների զարգացմանը զուգընթաց, ԱՄՆ իր եվրոպացի դաշնակիցների՝ մասնավորապես Ֆրանսիայի հետ օրակարգ կմտցնի Արևելքում քրիստոնյաների խնդրի կարգավորման հարցը,
    7. Ապագա սիրիական պետության կազմավորումը կխաթարվի, երբ «խաղի մեջ մտնի արաբական գործոնը»։


    Ռուսաստանը պետք է պատրաստ լինի Մոսկվայի, Թեհրանի և Անկարայի միջև Սիրիայի հարցով հայացքների լուրջ բախմանը, ինչը կկանգնեցնի խաղաղության հաստատումը ոչ միայն Սիրիայում, այլև ողջ տարածաշրջանում։

    Բայցի այդ՝ Ռուսաստանը պետք է իր դիրքերն ամրապնդի անդրկովկասյան իր սահմաններում, որտեղ քիչ չեն «թույլ կետերը»։

     

    Աղբյուրը՝  https://regnum.ru/news/polit/2380320.html

Input your search keywords and press Enter.