Ինչո՞ւ է Ռուսաստանը Աֆրինում օգնում Թուրքիային

Հունվարի 20-ին Թուրքիան օդային և ցամաքային «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսեց քրդերի կողմից վերահսկվող Աֆրինում։

Քանի որ հարձակումը մեծ թափ էր ստանում, ակնհայտ դարձավ, որ այդպիսի հավակնոտ գործողությունը հնարավոր չէր լինի իրականացնել առանց Ռուսաստանի թողտվության։

Նախ և առաջ թուրքական օդուժը մտավ Սիրիայի օդային տարածք, ինչը Թուրքիան չէր կարող իրականացնել առանց Ռուսաստանի հետ խորհրդակցության։ Ավելին, նախքան թուրքերի կողմից հովանավորվող «Սիրիական Ազատ բանակի» հաստատումը Աֆրինում, Անկարային Ռուսաստանից երաշխիքներ էր պետք, որ Բաշար ալ-Ասադը իրավիճակից չի օգտվի և չի փորձի վերագրավել Թուրքիայի կողմից վերահսկվող դիրքերը Իդլիբի նահանգում։  

«Սիրիայի Դեմոկրատական ուժերը», ովքեր հովանավորվում են ԱՄՆ-ի կողմից, նույնպես գիտեին, որ անհնարին կլիներ «Ձիթենու ճյուղ» գործողությունն սկսել առանց Մոսկվային տեղեկացնելու։ Արդյուքնում, «Սիրիայի Դեմոկրատական ուժերն» անմիջապես արտահայտեցին իրենց հիասթափությունը այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ։

Քրդական «Ժողովրդի պաշտպանության միավորումների» հրամանատար, գեներալ Սիփան Հեմոնն ասաց, որ «Ռուսաստանը քրդերին դավաճանել է»՝ հավելելով, որ «կգա մի օր, երբ Ռուսաստանը ներողություն կխնդրի քրդերից սկզբունքայնության բացակայության համար»։

Գործողությունն սկսվելուն պես, քրդերի տեսանկյունից Ռուսաստանը ակնհայտորեն դարձավ Թուրքիայի դաշնակիցը։ Դժվար է չհավատալ քրդերի գնահատականներին, բայց վերջին զարգացումների շուրջ տարված հետազոտությունը ցույց է տալիս, որ Աֆրինի ապագայի հարցով Անկարայի և Մոսկվայի համագործակցությունը, քրդերի հաշվին, այդ գործողությունից շատ ավելի վաղ է սկսվել։

Դեռևս նախորդ ամառ՝ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի գլխավոր հյուպատոս Հուլուսի Աքարի ստամբուլյան բանակցությունների ժամանակ էր հող նախապատրաստվել «Ձիթենու ճյուղ» գործողության համար։ Այս բանակցությունների արդյունքում Մոսկվան համաձայնություն տվեց թուրքական օդուժի կողմից Սիրիայի օդային տարածքի մասնակի կիրառումը՝ ճանապարհ հարթելով Աֆրինի վրա Թուրքիայի հարձակման համար։

Անկարան սկսեց ամրացնել իր ռազմական ներկայությունը քրդական անկլավի Մոսկվայի հետ Իդլիբում դեէսկալացիոն գոտու սահմանազատման վերաբերյալ  պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո՝ մոտ մեկ ամիս առաջ։ Մոսկվայի հաստատումը «Ձիթենու ճյուղ» գործողության իրականացումը դարձավ ավելի ակնհայտ այն բանից հետո, երբ ՌԴ ՊՆ-ն հայտարարեց Աֆրինից ռուսական զորքերի դուրսբերման մասին։ «»

Նույնիսկ ՌԴ ԱԳՆ կարճ հաղորդագրությունը «մտահոգության վերաբերյալ» կանաչ լույս վառեց Թուրքիայի գործողությունների համար։  

 

Ռուսաստանի վերջնախաղը

Չնայած սիրիական քրդերի վրդովմունքին՝ Ռուսաստանին շատ ավելի ձեռնտու է Աֆրինի հարցով թուրքերի հետ համագործակցությունը, քան դիմադրությունը։

Ռուսաստանի հարաբերությունները քրդերի հետ երբեք էլ երկաաժամկետ և ռազմավարական  չեն եղել։ Ընդհակառակը, իր ողջ պատմության ընթացքում Մոսկվան օգտագործել է «քրդական խաղաքարտը» միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է եղել փոխզիջման գնալ Մերձավոր Արևելքի երկրների հետ՝ հատկապես Թուրքիայի։

Եվ Աֆրինի դեպարագայում Մոսկվան պարտավորություն չունի YPG-ի հանդեպ, քանի որ քրդերը մերժեցին Ռուսաստանի առաջարկը քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրինի տարածքը փոխանցել սիրիական ռեժիմին՝ փոխարենը ստանալով անվտանգության երաշխիքներ։ Վաշինգտոնն էլ իր հերթին ի վիճակի չէր օգնել իր դաշնակից քրդական «Ժողովրդի պաշտպանության միավորումներին», և սա Մոսկվային հավելյալ հնարավորություն ընձեռեց ևս մեկ անգամ ի ցույց դնել ամերիկյան անվտանգության երաշխիքների բնույթը։

Այս պահին Անկարայի հետ համագործակցությունը Մոսկվայի համար մեծ կարևորություն ունի։ Թուրքիան Սիրիայի հարցով երեք երաշխավոր պետություններից մեկն է և Սոչիում կազմակերպված կոնգրեսի կազմակերպիչներից։ Ֆորումը քաղաքական նշանակություն ունի Կրեմլի համար, քանի որ այն Վլադիմիր Պուտինի անձնական նախաձեռնությունը չէ, բայցև համընկնում է նախընտրական քարոզարշավի սկզբի հետ։ ՌԴ նախագահը 2018թ․ մարտին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններին կրկին է ուզում մասնակցել այս անգամ որպես խաղաղարար և հաղթող։

Բացի այդ, Անկարայի հետ համագործակցությունը Աֆրինի հարցով հնարավորություն է տվել Մոսկվային լուծել Իդլիբի հարցն առանց ռազմական հարձակման։ Ռուսաստանը գիտի, որ Իդլիբը Դամասկոսի վրա շատ թանկ կարող է նստել և բերել նոր աղետալի հետևանքներ, ինչը մեկ տարի առաջ տեղի ունեցավ Հալեպում։

Չխոսենք այն մասին, որ նման հակամարտությունը կսպառի արդեն իսկ թույլ սիրիական բանակին՝ ստիպելով Ռուսաստանին վերադառնալ Սիրիայի ռազմաճակատ:

Եվ վերջապես, Թուրքիան մեկ այլ խաղաքարտ ունի Ռուսաստանի դեմ՝ «Թուրքական հոսքը», որի հետ Մոսկվան մեծ հույսեր է կապում և չի ցանկանում որևէ մեկը խոչընդոտի իր նախագծի իրականացմանը։

Աֆրինում գործողություն սկսելու Մոսկվայի համաձայնությունը համընկավ «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերի հայտարարության հետ․ վերջինիս հաստատեց երկար սպասված երկրորդ գազամուղի կառուցումը, որն անցնելու է թուրքական ջրերով։

Եթե ոչինչ չխոնչընդոտի, նախագիծն իր ավարտին կհասնի 2019թ․, ինչպես որ նախատեսված է։

 


Լեոնիդ Իսաև

Բարձրագույն տնտեսագիտական դպրոցի դասախոս

Input your search keywords and press Enter.