Ներկայացնում ենք հայագետ, գիտնական, հոգեբանական գիտությունների դոկտոր, բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ Վահան Սեթյանի ուսումնասիրությունը հայ-բասկական առնչությունների վերաբերյալ։
«Նախորդ դարասկզբի վերջում անգլիացի գիտնական Էդվարդ Սպենսեր Ջոնսոնը պատահաբար շատ հետաքրքիր բացահայտում արեց։ Լինելով հայտնի բասկագետ՝ Ջոնսոնը սովորեց հայերեն պարսկական «Ecole Special»-ում հայտնի լեզվաբան Օգյուստ Քարիրերի մոտ։ Արդյունքն անսպասելի էր․ 2-ամսյա դասընթացից հետո արդեն Ջոնսոնը նկատեց, որ շատ հայերեն բառեր գործնականորեն նույնական են բասկերեն բառերին։ Իր անձնական տեսակետները այս լեզվական համընկնումների մասին Ջոնսոնը 1884թ․-ին հրապարակեց «Euskera» ամսագրում ինտրիգային վերնագրով՝ «Բասկերեն բառերը հայերենում»։ Ցուցակում ավելի քան 50 բառերի զուգահեռներ էր անցկացվում։ Սա կայծակ էր խաղաղ երկնքում այն գիտնականների համար, ովքեր երկար ժամանակ աջակցում էին վրաց-բասկական թեզերին։

Օրինակ՝

բասկերեն    հայերեն

չար                   չար  

անդի               այնտեղ

զատի               զատել

տեղի                 տեղ

Երկրորդ կարևոր բացահայտումն արվեց ավելի ուշ։ 20-ականներին բասկագետ, նշանավոր գիտնական և ակադեմիկոս Բերնարդո Էստորնես Լասան Նավարրա նահանգի արևելյան հատվածում՝ Ռափքալ Վալիում, հավաքեց բասկերի բանահյուսական նյութերը։ Էստորնես Լասան գտավ մի տեղական առասպել, թե ինչպես է հիմնադրվել Իսաբա գյուղը Նավարրայի առաջին բնակիչների՝ բասկերի նախնիների՝ հայերի կողմից։

Առասպելը պատմում է, որ բասկերի կառավարիչ Հայթոռը եկել էր Հայաստանից իր 7 որդիների հետ և նրանց պատվին Նավարրայում հիմնել է 7 բնակավայր։

Ասվում է նաև, որ բասկերի նախնիները գիտեին՝ ինչպես է կատարվում մետաղաձուլումը։ Ավելի ուշ գյուղի արխիվներում հայտնաբերվեց հնագույն ձեռագիր՝ պատմական վկայություն, որը հաստատեց ժողովրդական լեգենդը։ Հատկանշական է, որ բասկերենում «Իսաբան» թարգմանվում է որպես «Նախնյաց հետքեր»։ Չնայած սա կարող է թվալ բացարձակ անհավատալի է, բայց փաստը մնում է փաստ, որ Իսաբա գյուղում կա մի ճանապարհ, որը կրում է Էրմինիա անունը՝ ի պատիվ Նավարրայի առաջին բնակիչների։

Բասկերենում նրանց նախահոր՝ Հայթոռի անունը նշանակում է՝ «Հայայից ծնված», ինչը համապատասխանում է հայերեն «հայի թոռ» արտահայտությանը։

Հայտնի գերմանացի գիտնական Ժոզեֆ Կարստը նույնպես նշել է այս փաստը։ Հաստատվել է նաև, որ հայերի նախահայր Հայկը, իսկապես, ունեցել է թոռ, ում անունը եղել է Պասկ (հայերեն որոշ բարբառներում՝ Բասկ)։ Հայկական Պասկ անվան և բասկերի անվան հնարավոր կապի մասին առաջինը նշվել է Նիկողայոս Մառի կողմից։ Հետաքրքիր է, որ բասկերենում «haytoren seme» արտահայտությունը գոյություն ունի, որը նշանակում է «Հայթոռի որդի»։

Այս բոլոր փաստերը եվրոպական քաղաքակրթության մեծագույն գաղտնիքի բացահայտման մի փոքր մասն էին։ Այսպիսով, Եվրոպայի հնագույն ժողովրդի հայկական ծագում ունենալու տեսակետը պատմական հիշատակարաններում խորը արմատներ ունի, և իր արտացոլումն է գտել բասկերի գրավոր աղբյուրներում։

Ավելի վաղ՝ 16-17-րդ դարերում, բասկերի ազգային պատմության հիմնադիրներ Գարիբայը, Անդրես դե Պոսան և Բալտասար դե Իչավը համարում էին, որ բասկերի նախահայրենիքը Հայաստանն է եղել, և փորձում էին սա ապացուցել հայ-բասկական  տեղանունների հիմքով։ Արաքս (Հայաստանում գետի անվանում և Բասկերի հողում ևս գետի անուն է) և բասկերի լեռ Ապալարի անունը, որը շարունակ համեմատվում էր Արարտի հետ։ Ավելին, դե Պոսան հաստատեց, որ բասկերը Հայաստանից են։ Նա նաև բացահայտեց, որ Տարագոնա քաղաքի անունը՝ «հովիվների խումբ», կապ ունի հայկական Տարոնի հետ, որի հնագույն տարբերակն է՝ Տարավնա։

17-րդ դարի իսպանացի պատմաբան Գասպար Էսկոլանոն Վալենսիային նվիրված իր գրքում (1610թ․) գրում է, որ համաշխարհային ջրհեղեղից հետո Տուբալ նահապետն իր ժողովրդի հետ իջավ Իսպանիայի արևելյան ծովափ․․․ և նրանք խոսում էին հայերեն։

Բացի այդ, Գասպար Էսկոլանոն նկարագրում է այն վայրը, որտեղ, առասպելների համաձայն, Իսպանիայի առաջին բնակիչները՝ հայերն են թաղված։ Այժմ այդ վայրերում՝ ժամանակակից Կատալոնիայի տարածքում, եկեղեցիներ, սրբազան տեղանքներ կարելի է գտնել։

Այս ողջ տեղեկությունը մշուշում է մնացել երկար ժամանակ, քանի որ չի վերլուծվել հայերենի հետ զուգահեռ։ Երբ գերմանացի լեզվաբան Ժոզեֆ Կարստը շարունակեց հայ-բասկական տեսության ուսումնասիրությունը, բասկերենի՝ վրացերենից ծագելու տեսակետները հստակորեն պատճառաբանվեցին։ Վրացերեն բառերը բասկերենում, ակնհայտորեն, վերցված էին հայերենից, սա շեշտվել է բասկ ակադեմիկոս Բերնարդ Էստորենս Լասայի կողմից։

1928թ․ Ժոզեֆ Կարստը հրապարակեց իր ուսումնասիրությունների արդյունքները՝ «Ալարորդիները և նախաբասկերը» վերնագրով։ Գիրքը տպագրվեց ֆրանսերենով և հսկայական ռեզոնանս մտցրեց գիտական աշխարհում։ Գրքում Կարստը ներկայացնում էր ավելի քան 300 հայ-բասկական բառերի հնչյունաբանական և քերականական նմանություններ՝ ներառյալ խոնարհումները և այլն։ Կարստը եկավ այն եզրահանգման, որ բասկերեն և հայերեն լեզուները նույն լեզվաընտանիքի երկու տարբեր տիպեր են, որը նա կոչեց Ալարոդյան։ Բացի այդ, Կարստը զբաղվեց հայերի և բասկերի ազգաբանությամբ և մարդաբանությամբ՝ նոր տվյալներ և ապացույցներ ի հայտ բերելով։

1993թ․ Երևանի Պետական Համալսարանում հիմնադրվեց հայ-բասկական միջազգային գիտական ամսագիր «Արաքսը», որը խմբագրվում էր աշխարհի տարբեր երկրների հայագետների և բասկագետների կողմից։

Հայ-բասկական որոշ նմանություններ

Բասկերեն — հայերեն

elki               ելք

ete               եթե

jaraunsi       ժառանգել

muruncha     մռնչալ

orma              որմ

tegi                տեղ

toil                 թույլ

laino              լայն

irurden          երրորդ

astadun        հաստատուն

Հայկական լեռնաշխարհում և Բասկոնիայում բազմաթիվ տեղանուններ նույնիսկ հասնում են կրկնության մակարդակի։

Աշտարակ (քաղաք Հայաստանում) – Astarak (Հարավային Ֆրանսիայում բնակավայր)

Գորիս (քաղաք Հայաստանում) – Goris (Բասկոնիայում բնակավայր)

Դեբետ (գետ Հայաստանում) – Deba (գետի անվանում Բասկոնիայում)

Շուբրիա (Սասունի նահանգի հնագույն անվանում) – Shuberoa (Բասկական նահանգի անուն Ֆրանսիայում)

Արաքս (գետ Հայաստանում) – Arakses (Բասկոնիայում հայտնի գետ)

Կարկառ (Արևմտյան Հայաստանում տեղանքի անուն) – Karkar (Բասկոնիայում տեղանուն)։

Ինչպես արդեն նշվել է, բասկերի ավանդական նախահայրենիքը համարվել է Հայաստանը, բացի այդ, տարբեր աղբյուրներ նշում են, որ Հայաստանից եկած օտարները գիտեին մետաղաձուլման գաղտնիքները։

Բասկերեն  «euskaldun» բառի արմատները ստուգաբանորեն կապված է հայերեն “ոսկի” բառի հետ, որը տարբեր բարբառներում արտահայտվում է «իսկե, ոսկե, ասկե, իոսկի»։ Ոսկին համապատասխանում է «Ոսկան» անվանը, որը նշանակում է «ոսկի ունենալ» և հիշեցնում է բասկերի անունը “բասկոն”, որը լատինական աղբյուրներում նշվում է «վասկոն»։  Վանի Արարատյան թագավորության շրջանում գոյություն ուներ Խուբուշկիա անունով մի տարածք, որն այսօրվա ստուգաբանությամբ նշանակում է «ուսկերի դաշտավայր», ասվում էր նաև՝ “ոսկու դաշտավայր”, որը հետագայում կոչվեց «Հայոց Ձոր»։ Մյուս կողմից Վանի թագավորության արձանագրություններում Ուրմիա լճի կողմերում Ուշքիա լեռներ են նշվում։ Ստրաբոնի ժամանակներում Ուշքիա լեռներն արդեն անվանվում էին Հայկական լեռներ, բայց հայկական աղբյուրներում հիշատակվում են որպես «Ոսկեան»։ Այս բոլոր փաստերը մեզ թույլ են տալիս եզրակացնել, որ մեր նախնիների համար «ոսկու հանքագործ» և «հայեր» բառը հոմանիշ են եղել, ինչը ևս  վկայված է բասկական ազգային առասպելի մեջ։

Վերջում հավելենք, որ Հայաստանի տարբեր շրջաններում գենետիկ հետազոտություն է իրականացվել, որի արդյուքնում Սյունիքի և Արցախի շրջաններում հայտնաբերվել է ուելսերին, բասկերին և իռլանդացիներին բնորոշ գենետիկական կոդ, որը Եվրոպական ազգերի մեջ ամենատարածվածն է և կոչվում է Atlantic Modal Haplotype (R1b3)։ Այս երկու շրջանները քիչ թե շատ պարփակված են լեռների մեջ, ինչը խոչընդոտել է խառնվել հարևան էթնիկ խմբերի և ազգերի հետ»։

Input your search keywords and press Enter.