ՄԱԿ եւ ԵԱՀԿ փորձագետները Թուրքիային կոչ են արել չեղյալ համարել լրագրողների դատավճիռը

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Թուրքիան պետք է չեղյալ համարի վեց լրագրողների ցմահ բանտարկության դատավճիռը: Այս մասին նշվում է ՄԱԿ եւ ԵԱՀԿ փորձագետների մամուլի ազատության մասին համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը:

«Այս դաժան դատավճիռները անընդունելի եւ աննախադեպ հարձակում են Թուրքիայում արտահայտվելու ազատության եւ ԶԼՄ-ների վրա»,-ասել են փորձագետներ Դեվիդ Քեյը եւ Հարլեմ Դեզիրը:

Դատապարտված լրագրողների թվում են Ահմեդ Ալթանը, Մեհմեդ Ալթանը, Նազլի Իլիջաքը:

Հիշեցնենք, որ Ահմեդ ու Մեհմեդ Ալթան եղբայրները իրենց հրապարակումներում բազմիցս գրել են Հայերի ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:

1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց  որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

 

Այս մասին գրում է «news.am» լրատվական գործակալությունը:      

Input your search keywords and press Enter.