Հայաստանը Հնդկաստանում կմասնակցի WCIT-2018-ին

Հայաստանը Հնդկաստանում կմասնակցի «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին» (WCIT)։  Տեղեկացնում է Itel.am-ը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունել է ԻՏՁՄ (UITE) ներկայացուցիչներին։

Կողմերը քննարկել են փետրվարի 19-21-ը Հնդկաստանում անցկացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին» (WCIT) Հայաստանի պատվիրակության մասնակցության մանրամասները:

Վահան Մարտիրոսյանը ընդգծեց, որ ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը կնպաստի Հայաստանի` որպես տեխնոլոգիական զարգացած երկրի, վարկանիշի հաստատմանն ու միջազգային նոր կապեր ձեռք բերելուն։

Նշենք, որ WCIT-ն տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն միջոցառումներից է, որին մասնակցում են համաշխարհային ՏՏ ոլորտի 2-3 հազար առաջատարներ` շուրջ 100 երկրներից։

Input your search keywords and press Enter.