Սցենարիստ Արեգ Ազատյանն ընդգրկվել է Բեռլինի «Բեռլինալե տալանտ կոմպուս» ծրագրում

Երիտասարդ գրող, սցենարիստ և ռեժիսոր Արեգ Ազատյանն ընտրվել է 2018 թվականի Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Բեռլինալե տալանտ կոմպուս» ծրագրում, իբրև սցենարիստ։ Կինոփառատոնը մեկնարկում է փետրվարի 15-ից։ Հողորդում  է 1in.am-ը։
Այս ծրագրում ամբողջ աշխարհից ընտրվել է ընդամենը 15 սցենարիստ։ Մինչ այժմ Արեգ Ազատյանը, որպես կինոռեժիսոր նկարահանել է «Էշը», «Ճանճը», «Զատիկի ոտքից բռնված», «Ծովում չերևացող դելֆինները» կարճամետրաժ կինոնկարները և «Ռոմանտիկները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը: Վերջինիս հիմքում Արեգ Ազատյանի գրած պատմվածքներն են:
Ժապավենները մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոների՝ Ռոտտերդամի, Բարսելոնի, Փարիզի, Սան Պաոլոյի, Տրիեստի, Մադրիդի, Հյուսթոնի եւ այլն, ստացել մրցանակներ և պարգեւներ։

Input your search keywords and press Enter.