Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը կբացվի օգոստոսի 31-ին

Ամերիկահայ գրող, համաշխարհային գրականության կարկառուն ներկայացուցիչ Վիլյամ Սարոյանի կենսագրությունը, ստեղծագործական կյանքը, ճանապարհորդությունների, հուշերի մասին պատմող նյութերը, նկարները թվայնացված տարբերակով կներկայացվեն նրա տուն-թանգարանում, որի բացումը նախատեսվում է օգոստոսի 31-ին` գրողի հոբելյանական 110-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդել է «Սարոյան Հաուս» նախագծի օգնական Անժելա Ավագյանը:

«Ներկայումս տուն-թանգարանի շինարարական աշխատանքները կանգ են առել, քանի որ բանակցություններ են իրականացվում Ֆրեզնոյի քաղաքապետարանի հետ: Հավանաբար, փետրվարի վերջին կամ մարտի սկզբին թույլտվություն կստանանք, և բարեկարգման փուլը կվերսկսենք»,- նշեց Ավագյանը:

Թանգարանը կլինի ինտերակտիվ և նորարարական լուծումներով հարուստ, թանգարանի ֆոլոգրամը այցելուներին կպատմի Սարոյանի կյանքի, ստեղծագործությունների մասին: Սարոյանն ու Սարոյանի հերոսները, նրանց պատմությունները 3D մակետավորմամբ կտեղավորվեն 114 մ2 տարածքում, որտեղ ժամանակին Սարոյանն է ապրել և ստեղծագործել:

Input your search keywords and press Enter.