Հայերին չի՞ հուզում քրդերի ճակատագիրը։ Սեմյոն Բաղդասարովը Հայաստանին մեղադրում է անգործության մեջ

Հայաստանի ղեկավարությունը գոնե պետք է մարդասիրական օգնություն տրամադրի Սիրիայի քրդերին ու իր իսկ հայրենակիցներին` սիրիահայերին, ովքեր կռվում են թուրքերի ու իսլամիստների դեմ։ Այս մասին hayinfo.ru-ի փոխանցմամբ Մոսկվա-Երևան տեսակապի ընթացքում հայտարարել է  արևելագետ Սեմյոն Բաղդասարովը։

Բաղդասարովի խոսքով՝ Հայաստանը չի կարող ու չպետք է հեռու մնա Սիրիայի հյուսիսում ու Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձություններից։ Փորձագետը կարծում է, որ Հայաստանը պետք է գոնե մարդասիրական օգնություն տրամադրի քրդերին։ Նրա կարծիքով, եթե վաղն Էրդողանը շրջապատի քրդերին, ապա չի բացառվում, որ որոշի իր վաղեմի հաշիվները մաքրել հայկական պետության հետ։

«Չի կարելի հանգիստ նստել։ Պետք է ուժերը կենտրոնացնել ընդհանուր պատմական թշնամու դեմ։ Թուրքիայի հարավ-արևելքը Հայաստանի հետ սահման ունի։ Եթե որևէ մեկը մոռացել է, դա պատմական Արևմտյան Հայաստանն է», — հիշեցրեց Բաղդասարովը։

Խոսքը գնում է նաև սիրիական հակամարտության մասին, որին Երևանը, փորձագետի խոսքով, անհասկանալի պատճառով չի խառնվում։ Մինչդեռ արաբական երկրի տարածքում կա հայկական հսկայական համայնք, որի ներկայացուցիչները նույնպես կռվում են իսլամիստների ու թուրքերի դեմ։

Ապաստան փնտրելիս. թուրքական քրդերը Հայաստան են հասե՞լ

«Թուրքական ավիացիան ռմբակոծում է Սիրիայի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները։ Թուրքերը ընդհանրապես չեն կարող անտարբեր մնալ քրիստոնեական եկեղեցիների հանդեպ։ Եթե եկեղեցի են տեսնում, անպայման պետք է ռմբակոծեն։ Հայաստանը, չգիտես ինչու, լռում է», — բողոքեց նա։

 

Էրդողանին կարող է կանգնեցնել միայն իրական վտանգը, ինչի մասին գրում են թուրքական լրատվամիջոցները

Բաղդասարովն իր ելույթի ժամանակ հիշեցրեց, որ Հայաստանում շատ եզդիներ կան, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են։ Նրանք, ինչպես և քրդերը, ներկայացված են ՀՀ Ազգային ժողովում։

«Հարց է ծագում` ո՞վ պետք է պաշտպանի իր հայրենակիցներին սիրիական Աֆրինում։ Ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարությունը մի կողմ քաշվել։ Կարո՞ղ է գոնե մարդասիրական օգնություն տրամադրել», — հռետորական հարց ուղղեց փորձագետը։

Քրդերի հետ համագործակցությունը հայկական պետության համար շահավետ կլիներ նաև ռազմական տեսանկյունից։ Կարելի էր օգտագործել սիրիական քրդերի փորձը Ադրբեջանի հետ հակամարտության հարցում, կարծում է փորձագետը։

«Քրդական առաջնորդներին Ստեփանակերտ հրավիրեք, թո՛ղ ցույց տան` ինչպես է պետք պայքարել մարդկային ուժով ու տեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամու դեմ։ Թո՛ղ ցույց տան` ինչպես է պետք կիրառել ռազմական թունելները, որոնք տանում են թշնամու թիկունք ու թևեր», — ասաց Բաղդասարովը` դիմելով հայկական լսարանին։

Սիրիական քրդերի մարտերը թուրքերի դեմ փորձագետը քուրդ ժողովրդի պատմության հերոսական էջերից է համարում։ Նա վստահ է, որ քրդերը ցրել են թուրքական հզորության մասին նախկինում եղած բոլոր միֆերը։

Նշենք, որ 2016 թվականից ի վեր Հայաստանը նույնպես մարդասիրական օգնություն է տրամադրում Սիրիայի ժողովրդին։ Մոտ 40 տոննա ընդհանուր ծավալով (ներառյալ` պարենամթերք ու առաջին անհրաժեշտության իրեր) հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Հայաստանից Սիրիա է ուղարկվել 2017 թվականի փետրվարին։

2016 թվականի աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարականով երկու ինքնաթիռ Հայաստանից Սիրիա հասցրեցին 40 տոննա ծավալով հումանիտար օգնության առաջին խմբաքանակը։

Աղբյուրը՝ hayinfo.ru

 

Հոդվածում տեղ գտած կարծիքները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն Արևմտյան Հայաստանի Պետական հեռուստատեսության  խմբագրության կարծիքի հետ։

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:

1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց  որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

Input your search keywords and press Enter.