Ի՞նչ է Սիրիայից ուզում թուրքական «ներքին պետությունը»

Քրդական խնդրի նշանակությունը տարածաշրջանում

Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Արիֆ Ասալիօղլուի հոդվածը Թուրքիայի ներքին քաղաքականության և քրդերի խնդրի շուրջ։

Շատ փորձագետներ, գնահատելով թուրքական արտաքին քաղաքականության նշանակալի փոփոխությունը, որը սկսվել է 2011թ․, մինչև հիմա հարց են տալիս, թե ինչ է փոխվել աշխարհաքաղաքական առումով և արդյո՞ք ռացիոնալ բացատրություն կա Անկարայի քայլերին։ 2011թ․ առաջին ամիսներից սկսեցին նկատվել են ռազմավարական փոփոխություններ։ Իշխող կուսակցությունը սկսեց Մերձավոր Արևելքը դիտարկել աղանդավորական և նեոօսմանական «երազող» ակնոցներով՝ ներքաղաքական նպատակներից ելնելով։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սկսեց մի քաղաքականություն, համաձայն որի Սիրիայի նախագահը Բաշար Ասադի փոխարեն պետք է լինի իսլամիստ (համապատասխանաբար՝ սուննի)։ Սրանից ոչինչ դուրս չեկավ։ Որպես «Բ» պլան թուրքական իշխանությունները որոշեցին Սիրիան գրեթե բաժանել՝ ուժերը ուղղորդելով ալևի Ասադին չենթարկվող սուննիական տարածաշրջան ստեղծելու վրա։

Այլ խոսքով ասված, Անկարան շարժվում էր ոչ հանուն խաղաղության։ Կային այնպիսի «հարևաններ», որոնք աջակցում էին և հրահրում կոնֆլիկտներ ռեժիմի և ընդդիմության միջև։ Իհարկե, նման քաղաքականությունը շատ վտանգավոր է։ Նախ Սիրիան վերածվեց մի երկրի, որի կենտրոնական իշխանությունը որևէ իշխանություն չուներ։ Երկրորդը՝ որքան էլ՝ Թուրքիան աջակցեր իսլամիստ սուննիներին ընդդեմ քրդերի և ալևի կառավարության ղեկավարի, իսլամիստներն իրար մեջ նշանակալի տարբերություններ ունեին։ Ինչ-որ բանում նրանք համաձայն էին միմյանց հետ, բայց տարբերվում էին ծայրահեղականության և գաղափարական առումներով։

Սիրիան կրակների մեջ

Այս երկիրը, որը բզկտվեց քաղաքացիական կռիվների արդյուքնում, Թուրքիային «նվիրեց» գրեթե 4 մլն փախստական և անվտանգությանն ուղղված անհաշիվ սպառնալիքներ։ Երկու հարցն էլ կարևոր են, և դրանց ազդեցությունը տնտեսության վրա հասել է անհավանական չափերի։ Ամեն դեպքում, անվտանգության հետ կապված խնդիրներն Անկարային ավելի մեծ վնաս են հասցնում, քան անօրինական ներգաղթը։ Թուրքիան ջիհադիստների, ԻՊ-ի անդամների և այլ զինյալների տարանցիկ ճանապարհ դարձավ, ծայրահեղական գաղափարների տարածումը, ապօրինի առևտուրը, առևանգումը, թուրքական մեգապոլիսներում սոցիալական բարդությունները և ամենաիրական ահաբեկչական գործողությունները գլուխ բարձրացրին․ սպառնալիքների ցանկը կարելի է երկար թվարկել։

Եվ ամենակարևորներից մեկը դարձավ քրդական խնդիրը։ Այն եռանկյան երեք կողմերը միացնող ամենակարևոր թիրախն է՝ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի, «ներքին եվրասիական պետության» և «Ազգային շարժում» կուսակցության ղեկավար Դեվլեթ Բիխչելիի համար։ Այսինքն՝ Էրդողանի հետևում կանգնած է ազգային ճակատը, և իշխող կուսակցության մեջ չկա որևէ մեկը, ով կպաշտպանի նախկին ավելի կոսմոպոլիտ և կենտրոնացված քաղաքականությունը։

Նոր ադմինիստրացիան պատրաստ է քաղաքական համաձայնության գալ ում հետ՝ պատահի, միայն թե մնա իշխանության գլխին։ Այս պահին նրանց պետք է «եվրասիական ներքին կառույցը»  և ազգայնականները։ Ո՞վ է ավելի ուժեղ այս խմբում։ Էրդողա՞նը, թե՞ եվրասիացիները։ Իհարկե, եվրասիացիները, ովքեր կարողացան վերականգնել «ներքին պետությունը»։ Նրանք ամեն օր գրավում են իշխող կուսակցության ներկայացուցիչների  կողմից ազատված տեղերը։ Չնայած կառուցվածքը չի փոխվել, քանի որ Էրդողանը դեռ շարունակում է առաջին պլանում մնալ, իսկ սառցաբեկորի ջրային հարտվածում տեղի են ունենում վերադասավորումներ։ «Ներքին պետությունը» կրկնապատկել է դաշտում իր ուժը՝  հատկապես Աֆրինի գործողությունների սկսվելուց ի վեր և աստիճանաբար նախագահին մենակ է թողնում՝ նրան անկյուն մղելով։

Որոշներն ասում են, որ «եվրասիական ներքին պետությունը» վերջին շրջանում կապի մեջ է Ռուսաստանի հետ։ Ամենաակնհայտ փաստարկը, թե որքան է Թուրքիան մոտեցել ռուս-սիրիական միությանը, կարելի է նշել Ասադի կողմից «Դեմոկրատական միության» սիրիական քրդերին «հայրենիքի դավաճան»  ճանաչելը։ Դամասկոսի ռազմական ինքնաթիռները Աֆրինում թուրքական զիվորականների գլխավերևում են, բայց որևէ քայլ չեն ձեռնարկում, իրենից կարևոր վկայություն է ներկայացնում, որ Սիրիան թույլ է տալիս թուրքական բանակի գործունեությունը։ Իսկ այժմ իրադարձությունների կենտրոնում է թուրքական զորքերի կողմից Ասադի կառավարության դեմ գործող քուրդ-անջատողականների՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) մաքրումը։

Մի կողմից թուրքական զինված ուժերը ճշտում են ներքին կերպարը և հաստատում իրենց քաղաքական կարևորությունը, մյուս կողմից նպաստում Ասադի ռեժիմի տարածքային ամբողջականությունը Սիրիայում։ Նրանք գործում են Ռուսաստանի հետ համատեղ՝ իրենց քայլերը նրանց հետ համաձայնեցնելով։ Այս տեսանկյունից Անկարան Մոսկվայի և Դամասկոսի հետ միասին գործում է ընդդեմ ԱՄՆ-ի՝ «Իմ թշնամու թշնամին իմ թշնամին էլ է»  կարգախոսով։

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը, ով ներկայացնում է թուրք եվրասիացիներին, հենց այնպես այս շրջանը չորակեց որպես անկախության և ազգային պատերազմի շրջան։ ԳՇ նախկին պետը նույնպես հայտարարեց, որ Թուրքիան պետք է համաձայնության գալ Ասադի հետ, իսկ Դամասկոսի ռեժիմի ներկայությունը թուրքական սահմանին անհրաժեշտ է։ Պետք է կույր լինել, որպեսզի չնկատել, որ եվրասիացին օգտագործում է Էրդողանի ելույթը, որտեղ ասվում էր, որ «ԱՄՆ մեր սահմանի վրա ահաբեկչական բանակ է ստեղծում»։

Այո, Թուրքիան պատերազմում դիտարկվում է որպես ինչ-որ ներքին ճակատ պատերազմում։ Ընդհանուր առմամբ, այդ «ներքին ճակատ» արտահայտությունը, որը հնչել է որպես պատերազմական հռետորաբանություն, ողջունում  է երկրում տիրող անօրինությունները և մարդու իրավունքների ոտնահարումը հօգուտ ռեժիմի։

Հասարակությունը, բաժանելով երկու մասի, նրանք հեշտությամբ ընդունում են «բաժանիր և տիրիր» մարտավարությունը։

Աղբյուրը՝  https://regnum.ru/news/polit/2381528.html

Input your search keywords and press Enter.