Գիտնականները շփոթված են. հայուհիների գենը 8000 տարի է փոփոխման չի ենթարկվել

Հայկական լեռնաշխարհի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները խորհրդավոր ձևով պահպանում են գենետիկ առանձնահատկությունները:

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Ռուսական ակադեմիայի, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականները, նրանց դանիացի ու բրիտանացի կոլեգաները ուսումնասիրել են հայուհիների գենետիկայի առանձնահատկությունները: 18 մասնագետներով ուսումնասիրել են, ինչպես հին, այնպես էլ ժամանակակից հայուհիների գենետիկան:

Նրանք մեծ զարմանքով նշում են, որ ութ հազար տարիների ընթացքում հայուհիների գենետիկան փոփոխման չի ենթարկվել:

Գիտնականները ուսումնասիրել են ութ հազար տարվա հնություն ունեցող 52 կմախքների ԴՆԹ-ն և համեմատել են ժամանակակից հայուհիների ԴՆԹ-ի հետ:

Ամբողջական միտոխոնդրիալ գենոմների հետազոտությունը որևէ փոփոխություն չի հայտնաբերել: Այն, որ հայուհիների գենոֆոնդը ութ հազար տարիների ընթացքում փոփոխության չի ենթարկվել, ցնցել է հետազոտողներին: Նրանք իրենք շփոթմունքը արտահայտել են Current Biology գիտական ամսագրում: Նրանք սպիտակի վրա սև տառերով գրել են. «We could not detect any changes to the female gene pool for at least 8,000 years». :

Տարածքը, որտեղ գտնվում է հայկական լեռնաշխարհը, բնիկ հայ ժողովուրդը  հազարավոր տարիներ ապրել է: Փոխվել է ապրելակերպը, սակայն զարմանալի է, որ այդ ամենը հայուհիների գենոֆոնդի վրա չի ազդել:

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:

1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց  որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

 

WAN

Input your search keywords and press Enter.