Դերսիմում գյուղացիները բողոքել են քարհանքի արդյունահանման աշխատանքների դեմ

ԿԻԼԻԿԻԱ- Գյուղացիները նշում են, որ Դերսիմի Քոչաքոչ Փահ շրջանում իրականացվող քարհանքի արդյունահանման աշխատանքների ծրագրի համար  դատական գործընթացը դեռ ընթացքի մեջ է։ Գյուղացիները իրենց բողոքն արտահայտելու համար հավաքվել էին աշխատանքների իրականացման վայրում։ Ոստիկանական ուժերը թույլ չտվեցին, որ գյուղացիները մոտենան քարհանքի արդյունահանման տարածք։ Այս ամենին զուգընթաց այնտեղ մեքենաները շարունակում էին աշխատել։ Գյուղացիների՝ ոստիկանական բաժանմունք ներկայանալուց և բողոքի ցուցմունք տալուց հետո, այնտեղ դադարեցվել է արդյունահանման  աշխատանքները։

Կենտրոնից 10կմ հեռավորության վրա գտնվող Քոչաքոչ գյուղի մոտակայքում մի ընկերություն ցանկանում է քարհանքի արդյունահանման աշխատանքներ իրականացնել։ Այս ամենը  գյուղացիների բողոքների պատճառ է հանդիսացել։ Գյուղացիները պահանջում են, որ  մինջև դատական գործընթացի ավարտը  այստեղ ոչ մի աշխատանք  չիրականացվի։ Ոստիկանական ուժերը թույլ չեն տվել, որ գյուղացիները մոտենան այդ տարածքին։  Այս ամենից հետո, այդ գյուղի գյուղպետը և ևս մի քանի գյուղացիներ գնացել են ոստիկանական բաժանմունք և այս աշխատանքների դեմ ցուցմունք տվել։

Անցած անգամ մեզ զենքերով սպառնացող ավազակախմբերը հիմա եկել աշխատում են

Աբդուլլահ Գյուլերը «PİRHA»-ի հետ զրույցի ժամանակ նշել է, որ դատական գործընթացը դեռ շարունակվում է։ Դատական վճիռը կհրապարակվի մայիսին։ Այս ամենի հակառակ այստեղ մեքենաներ կան։

«30մ այն կողմ մեր գյուղն է։ Ըստ նոր օրենքի՝ քարհանքը  պետք է ամենքիչը 25 կմ հեռավորության վրա գտնվի։ Իսկ նրանք եկել, հենց գյուղի կողքին են սկսել այդ աշխատանքները։ Այս մարդիկ անցած անգամ մեզ զենքերով և դանակներով են սպառնացել։ Մենք դիմել ենք անհրաժեշտ բոլոր մարմիններին»,- նշել է Գյուլերը։

Մեկ այլ գյուղացի Լաթիֆ Սալդուզը նշել է, որ այս ընկերությունը աշխարհագրության հետ մեկտեղ ոչնչացնում է նաև բնակելի տարածնքերը։ Այս գյուղի բնակիչները գնալու տեղ չունեն։ «Այստեղ զբաղվում ենք անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ  և գյուղատնտեսությամբ։ Նրանք ոչնչացնում են մեր բնակելի վայրերը»։

Քեմալ Սալվարն անդրադառնալով այս խնդրին նշել է, որ այս խնդիրը 10-ամյա պատություն ունի։

«Մենք դիմել ենք այս աշխատանքները իրականացնող ընկերության սեփականատիրոջը՝ Զյուլֆյու Դողանին։ Մենք նրանց ասել ենք,որ այս ամենը անօրինական է։ Ապացուցել ենք այս ամենի ոչ օրինական լինելը և սկսել ենք դատական գործընթացը։ Մինջև չստանանք դատարանի որոշումը, այստեղ չի կարող որևէ աշխատանք իրականացվել։Այս ամենը օրինական չէ։ Համաձայն նոր օրենքի՝ այս աշխատանքները պետք է իրականացվի բնակավայրերից 25 կմ հեռավորության վրա։ Իսկ նրանք այս ամենին հակառակ եկել և  սկսել են արդյունահանման աշխատանքները։ Մենք կպաշտպանենք մեր իրավունքները»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց  որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:

Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու պատճառով:

Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

Input your search keywords and press Enter.