Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայ Ժողովորդի ցեղասպանությունը

Հայ Ժողովուրդի ցեղասպանությանը վերաբերող երկու նախագծերը ներկայացրել է Նիդերլանդների Խորհրդարանի «Քրիստոնեական միության» պատգամավոր Ջոել Ֆորդևինդը: Նախագծերը աջակցություն են ստացել կոալիցիայի մեջ մտնող բոլոր չորս կուսակցությունների կողմից։

Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայ Ժողովուրդի ցեղասպանությունը, ինչպես նաև որոշում է կայացրել, որ երկրի պետքարտուղարը 2019թ․ ապրիլին պետք է այցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Մենք չենք կարող ժխտել պատմությունը պատժամիջոցների վախից։ Ի վերջո, մեր երկիրում է գտնվում միջազգային օրենքի մայրաքաղաքը, այսպիսով, մենք չպետք է վախենանք ճիշտ քայլեր իրականացնելիս», -ասել է պատգամավորը։

Երկրի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների մեծամասնությունը հավանության է արժանացրել Հայ Ժողովուրդի ցեղասպանության վերաբերյալ երկու նախագիծ: Դրանցից մեկը վերաբերում է ստորին պալատի կողմից Հայ Ժողովուրդի ցեղասպանության ճանաչմանը, մյուսը վերաբերում է նրան, որ երկրի կառավարության ներկայացուցիչը կամ պետքարտուղարը պետք է այցելի Հայաստանում ապրիլին կայանալիք Հայ Ժողովուրդի ցեղասպանության հիշատակման արարողությանը:

Թուրքիայի և Նիդերլանդների հարաբերություններն արդեն իսկ լարված են այն բանից հետո, երբ Նիդերլանդները թույլ չտվեց Թուրքիայի նախարարներին մուտք գործել երկիր Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար քարոզարշավ անցկացնելու համար։ Վերջին բանակցությունները հարաբերությունները բարելավելու շուրջ ձախողվեցին և Նիդերլանդները պաշտոնապես հետ կանչեց իր դեսպանին երկիր։

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց  որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից  բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

Input your search keywords and press Enter.