Լեռնային Ղարաբաղը՝ խաչով և կիսալուսնի տակ

Երեք օր Արցախի հոգևորականության հետ

Ներկայացնում ենք Regnum-ում հրապարակված Ստանիսլավ Ստրեմիդլովսկու հուզիչ ակնարկը՝ Արցախ կատարած այցի շուրջ։
«Իմ հյուրանոցային համարի պատուհանից երևում է 50 մետրանոց փայլող խաչը՝ քրիտոնեության խորհրդանիշը։ Նրա վերևում շողոշողում է կիսալուսինը, որը իսլամադավան շատ երկրների խորհրդանիշն է։ Հյուրանոցը անվանել են Փյունիկյան արքայադուստր Եվրոպայի պատվին։
Այս տարվա փետրվարին Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության ժողովուրդը տոնում են Ղարաբաղյան ազատագրական շարժման 30-ամյակը։ Նրանք այնտեղ էին ապրում։ Բայց 1920-ականներին Հայաստանի և Ադրբեջանի խորհրդայնացումից հետո բոլշևիկների Կովկասյան Բյուրոն որոշեց Լեռնային Ղարաբաղը տալ Ադրբեջանի ՍՀ-ին՝ տրամադրելով «ընդարձակ տարածաշրջանային ինքնավարություն»։ 1988թ․ փետրվարի 13-ին մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ մասսայական բողոքի ակցիա, որի ժամանակ պահանջվում էր «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը միացնել Հայաստանին»։ Իրականում սա կյանքի և մահվան հարց էր։
1991թ-ին այն շատ սրվեց, երբ ինքնավարությունը հռչակեց իրեն պետություն։ Սկսվեց պատերազմը։ Սրա մասին մենք դեռ կհիշենք Արցախի թեմի առաջնորդ Պարգև Մարտիրոսյանի հետ Մարտակերտի շրջանի լեռնային Վաղուհաս գյուղ այցելության ընթացքում, որը նշում էր ադրբեջանական ագրեսիայից ազատագրման 25-ամյակը։

Փետրվարի 12-ի առավոտյան այցելեցի Ստեփանակերտի թեմի առաջնորդարան, որտեղ ապրում և աշխատում է Սրբազանը։ Ինձ դիմավորում է արքեպիսկոպոսը՝ 64-ամյա մի տղամարդ, ում կարելի է ներկայացնել և՛ սուրբ հանդերձանքով, և՛ խաչակիրներին բնորոշ զենք ու զրահով։ Սրբազանը նստում է իր ամենագնացի ղեկին, որը շատ լավ է վարում․ հիմնականում 6 ժամ տևող Ստեփանակերտի ճանապարհը նա անցնում է 4 ժամում։ Նրա հետ հետին նստարանին գալիս են երկու սակավագները՝ Սամվել Մկրտչյանը և Հրայր Հակոբյանը։ Եղանակը խոստանում է լինել հիասքանչ, և իսկապես ճաշի ժամին օդը տաքանում է մինչև 15 աստիճան, և արևը պայծառ շողում է։ Մենք մեկնում ենք Վաղուհաս գյուղ, որը կրել է պատերազմի սարսափելի դժվարությունները։ Երեք անգամ այն ձեռքից ձեռք է անցել։ Այնտեղ 800 մարդ էր ապրում՝ ներառյալ կանայք, երեխաները և ծերերը։ Մահացավ 68 տղամարդ։ Ագրեսորը ոչնչացրեց գյուղի բոլոր տներն ու եկեղեցին։ Խաղաղ ժամանակ եկեղեցին վերականգնեցին և կանգնեցրին խաչքար։ Մենք գնում ենք այն լուսավորելու և շնորհակալություն հայտնելու Աստծուն, որ նա ուժ է տվել Վաղուհասի բնակիչներին՝ պաշտպանելու իրենց գյուղը, հավատը, կյանքի ուղին։

Ճանապարհին Սրբազանը պատմում է, թե ինչպես է մարտերի ժամանակ մեկնել հնագույն Գանձասարի վանքը՝ ծառայության։ Վերևում դարանակալած ագրեսորները կրակահերթ էին բացում նրա վրա, և նա պատասխան կրակ էր բացում։ «Արցախում միայն ես ունեի վարդագույն «Նիվա»,- ասում է Սրբազանը,- բոլորն այն ճանաչում էին՝ և՛ նրանք, և՛ մերոնք։ Եվ հենց որ հակառակորդը տեսնում էր մեքենան, այն հատուկ թիրախ էր դառնում։ Բայց, Փառք Աստծո, փրկվեցինք։ Չնայած ընկնում էի ռմբակոծության և կրակահերթերի տակ։ Առաջնորդարանը ևս պայթեցրին, երբ ես շենքում էի։ Առավոտ էր։ Ուժեղ ռմբակոծություն սկսվեց, հրթիռը Շուշիից արձակեցին Ստեփանակերտի վրա։ Բայց հերթական անգամ կենդանի մնացի։ Լավ է, որ չէի քնել և աղոթում էի հարևան սենյակում։ Ես գտնում էի, որ եթե Աստծուն պետք եմ, եթե որևէ նպատակի համար պիտանի եմ, ուրեմն կապրեմ։ Եթե ոչ, Աստծու կամքն է»։

Հիմա Արցախում լուռ է։

Վաղուհասի ճանապարհին հանդիպում ենք մի շուն, որը կանգնած է հենց ճանապարհի կենտրոնին և չի տեղաշարժվում գոնե մեկ միլիմետր։ «Իսկական ղարաբաղյան շուն»,- ասում եմ ես։ «Ահա»,- բացարձակ լրջությամբ գլուխն է շարժում սրբազանը։
Հայաստանում ղարաբաղցիների և նրանց համառության մասին առասպելներ են հյուսվում։ Ահա դրանցից մեկը։ Ադրբեջանցիների հետ պատերազմի ժամանակ երևանցին ու ստեփանակերտցին դարանակալում են։ Հանկարծ նրանց կողքից դուրս է գալիս մի ավանակ և ձայներ հանում։ Երևանցին առաջարկում է սատկացնել կենդանուն, քանի դեռ այն իրենց տեղը ցույց չի տվել։ Ստեփանակերտցին զարմանում է։ «Ի՞նչ ես ասում։ Ես չեմ կարող կրակել եղբորս վրա»։ Հեգնանքը նրանում է, որ ավանակը համարվում է համառ արարած, որը հետ քայլ չի անում։ Հետ քայլ չեն արել նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչները։ Պատերազմական գործողությունների սկզբում (1991-1994թթ․) նրանք կորցրին Շահումյանի և Մարտակերտի շրջանները, Գետաշենը, Հադրութը։ Շատ բան կորցրին, բայց հետո կարողացան պաշարել և ազատագրել։

Պատերազմը և հոգևորականները

Վաղուհաս գյուղից ադրբեջանցիները հարվածում էին Գանձասարին, փորձում էին քանդել վանական համալիրը։ Նրանք կիրառում էին զենքեր, տանկեր, «Գրադ» համակարգ, ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ «Նրանց նպատակն էր ոչնչացնել մեր սրբավայրը,- ասում է հայր Պարգևը։ Մի անգամ պատարագի ժամանակ երկու անգամ հրթիռները թռան գմբեթների միջով։ Ինձ մոտ տպավորություն էր, որ վանքը հօդս կցնդի»։ Պատերազմի ժամանակ մեր սարկավագ Ռաֆիկ Խաչատրյանը առաջինը զոհվեց, հետո քահանա Արմեն Օսիպյանը։ Կար հայր Վահանը, նրան Հայաստանի սահմանին սպանեցին։ Շատ վանականներ այդ ժամանակ մարտական պարգևներ ստացան, քանի որ շատերն են մասնակցել մարտական գործողություններին։ Մեդալներ, շքանշաններ են նրանց տվել։ Ինչպե՞ս է եղել։ Մի ձեռքին խաչ, մյուսին՝ հրացան։ Ի՞նչ անել։ Հարազատ գյուղը պետք էր պաշտպանել, իսկ մարդիկ չկային։ Այն ժամանակ զորահավաք էր կազմակերպվում 14-70 տարեկանների համար, բոլորը ճակատ էին գնում։ Մարդանց պակաս կար».

Պարգև Սրբազան

Ստեփանակերտում շարունակում ենք խոսել պատերազմի մասին։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչու է ագրեսորն այդպիսի ատելությամբ քանդում եկեղեցիներն ու վանքերը։ Նույնիսկ նացիստները Համաշխարհային Պատերազմի ժամանակ փորձում էին անհարկի ձեռք չտալ եկեղեցիներին։ Իսկ այստեղ մարդիկ են, ովքեր կողք կողքի ապրել են տարիներ շարունակ․․․
«Նրանք ուզում էին մեր մշակութային ժառանգությունը վերացնել,- ասում է Սրբազանը։ -Ինչպես Նախիջևանում, որտեղ հողին հավասարեցրին այն ամենը, ինչը հայկական էր, 10 հազար խաչքար, բոլոր վանքերը։ Եկվոր ժողովուրդը փորձում էր վերացնել բնիկների մշակույթը, փորձում էր խրել իր արմատները պատմության մեջ, իր իրավունքները պարտադրել։ Ահա այդպես էին նրանք պայթեցնում մեր եկեղեցիները։ Գյուլիստանում ավերեցին մեր եկեղեցին, որը ոչ այդքան վաղուց էին վերականգնել։ Մորթեցին 7 ծերունու, որ այնտեղ էին,  և նրանց գլուխները գցեցին խորանի վրա։ Ի՞նչ անել․․․ Բարբարոսներ են։ Բայց մենք երբեք իրենց մզկիթներին ձեռք չենք տվել։ Հակառակը՝ դրանք պահպանում ենք, դա մեր մշակույթի մի մասն է։ Ինչ անենք, որ այնտեղ մի մզկիթը պարսկական է, իսկ մյուսը՝ ադրբեջանական։ Նորմալ է, նույնպես մեր պատմությունն է»։

Եկեղեցին ծառայում է ժողովրդին և պետությանը

Ի դեպ, ղարաբաղյան եկեղեցին ոչ միշտ է հեռու եղել քաղաքականությունից։ Դարեր շարունակ այն գոյություն է ունեցել որպես Աղվանից կաթողիկոսություն՝ ամենահարուստը հայկական կաթողիկոսություններից և պատրիարքություններից։ 1701թ․ Գանձասարի վանքի պաշտգամբում՝ Աղվանից կաթողիկոսության գաղտնի հովանի ներքո, Եսայի Հասան-Ջալալյանը գաղտնի ժողով է կազմակերպել, որտեղ հավաքվել են եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները և ղարաբաղյան մելիքները։ Որոշում է կայացվել Պետրոս I-ի մոտ պատվիրակություն ուղարկել՝ խնդրելով ազատագրել Արևմտյան Հայաստանը կամ Արցախը պարսկական լծից և այն միացնել քրիստոնյա Ռուսական կայսրությանը։ Հենց այդպես էլ սկսվեցին ազատագրական կռիվները և արդեն 300 տարի շարունակվում են։ Արդյունքը եղավ այն, որ Արցախը վերականգնեց իր պետականությունը, հռչակեց իր անկախությունը և ստեղծեց այն, ինչ կարող էր ստեղծել փոքրիկ պետությունը։
Ղարաբաղը դեմոկրատական պետություն է, չնայած հարցը դե յուրե վերջնական չի լուծվել։ Բայց դե ֆակտո կա, և ամեն ինչ գործում է։

2000 տարվա պատմությունը

Փետրվարի 13-ի առավոտյան գնում ենք մասնակցելու Ստեփանակերտի կենտրոնում անցկացվող հանրահավաքին՝ նվիրված ղարաբաղյան շարժմանը։ Նախագահի կողքին կանգնած է արքեպիսկոպոսը։ Բայց մենք պետք է վերադառնանք։ Ճանապարհին կանգնում ենք Դադիվանքի մոտ, որտեղ հանդիպում եմ ինձ ծանոթ Հայր Հովհաննեսին։ Քահանան ինձ ցույց է տալիս եկեղեցին։ «Այստեղից բացվում էր հիանալի տեսարան»,- ասում է նա։ Ես հստակեցնում եմ՝ վանականների, թե՞ մարտիկների համար։ Տեր Հովհաննեսը ժպտում է։ Պարզ է։ Վանքում պահպանվում են Սբ․ Դադիի մասունքները։
Մենք պետք է գնանք։ Ձմռանը սարերում փոթորիկներ են լինում։ Թողնում ենք Լեռնային Ղարաբաղը և մաղթում, որ հավերժ ապրի խաղաղ երկնքի տակ»։

 

Աղբյուրը՝  https://regnum.ru/news/polit/2381543.html

Input your search keywords and press Enter.