Թուրքական բանակը հարձակվել է պրոսիրիական կառավարական ուժերի վրա, երբ նրանք մտել են Աֆրին

Թուրքական բանակը հարձակում է գործել սիրիական կառավարական ուժերի վրա, որոնք ավելի վաղ ժամանել էին քրդերի կողմից վերահսկվող Աֆրինի շրջան՝ պաշտպանելու սիրիական քրդերին թուրքական հարձակումներից։ Հաղորդում է PressTV-ին։

«Թուրքական ռեժիմը թիրախավորեց կառավարական ժողովրդական ուժերի տարածքները հրետանիներով, հենց որ նրանք մտան Աֆրին»,- հաղորդում է Սանա լրատվական գործակալությունը։

Երեքշաբթի օրը՝ կեսօրին, Ազգային պաշտպանության ուժերի հարյուրավոր մարտիկներ, որոնք աջակցում են Դամասկոսին, սկսեցին մտնել Աֆրին Ալ-Զիյարայի միջով՝ անցնելով Նուբլ քաղաքի հյուսիսով։

Թուրքական Anadolu գործակալությունն ասում է, որ թուրքական բանակը «զգուշացնող» կրակահերթ է արձակել Սիրիայի ժողովրդական ուժերի վրա՝ նախազգուշացնելով, որ «10կմ մոտ չգան քաղաքին»։

Այս քայլը մեծ լարվածություն է առաջացրել երկու երկրների միջև դեռևս մեկ ամիս առաջ սկսված պատերազից ի վեր։

ԱՄՆ-ի կողմից հովանավորվող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) խոսնակ Նուրի Մահմուդն ասաց, որ քրդական ուժերը կոչ են արել սիրիական կառավարությանը օգնել դիմակայելու թուրքական հարձակմանը։

«Սիրիական կառավարությունը արձագանքեց հրավերքին, պատասխանեց պարտականության կոչին և ռազմական միավորումներ ուղարկեց այսօր՝ փետրվարի 20-ին, սահմանային դիրքեր՝ զբաղեցնելու դիրքեր և մասնակցելու Սիրիայի տարածքային միավորների և սահմանների պաշտպանությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Սկսած 2012թ․՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» կողմից տարածքն իրենց վերահսկողության տակ առնելուց հետո, սա առաջին դեպքն է, որ Սիրիայի կառավարական ուժերը մտնում են Աֆրին։

Միաժամանակ թուրքական լրատվամիջոցներն ասում են, որ թուրքական բանակը և իր դաշնակից Սիրիայի ընդդիմության զինյալները մտել են Աֆրին և գրավել թուրքերի կողմից վերահսկվող Ազազ քաղաքը Աֆրինին կապող առանցքային ճանապարհը։ Թուրքական ուժերի վերահսկողության տակ են շրջանի ինը գյուղեր։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ երկիրը տրամադրված է «պաշարել» Աֆրինը, և այդ պաշարումը հետ կպահի «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին» Սիրիայի կառավարության հետ «գործարքներից»։

Անկարան ասաց, որ կդիմադրի Սիրիայի կառավարական ուժերին, եթե նրանքմուտք գործեն շրջան։

Նշենք, որ Թուրքիան Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսել է հունվարի 20-ին թուրք-սիրիական սահմանից YPG-ին վերացնելու նպատակով։

Աղբյուրը՝  presstv.com

Input your search keywords and press Enter.