Հայերի Ցեղասպանության 100 ամյա տարելիցին ընդառաջ խաչքար կանգնեցվեց Էխտիլա Գյուղում

19 ապրիլ 2015թվական,  Ջավախք, Ախալքալաք գյուղ  Էխտիլա։

Կանգնեցվեց խաչքար ի հիշատակ Հայերի ցեղասպանության նահատակների:

Էխտիլա գյուղի բնակիչները հավաքվել էին իրենց խոնարհումը բերելու 1915 թվականի  մեկ ու կես միլյոնից ավել հայ նահատակների հիշատակին:

Հայերի Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կանգնեցված խաչքարն օծվեց ձեռամբ Սամցխե-Ջավախք և Ծալկա տարածաշրջանի առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ  Սալբիյանի և մասնակցությամբ Էխտիլա գյուղի հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի:

Օրը պատմական էր և նշանակալից  գյուղի համար: Հայոց Մեծ ողբերգությունից ուղիղ մեկ դար հետո  Ջավախքի Էխտիլա  գյուղում վեր բարձրացավ հոյակերտ մի խաչքար: Այն կանգնեցվեց բարերարությամբ՝ Դեմուրճյան եղբայրների:

Ջավախքի փոխառաջնորդն իր խոսքում կարևորեց Դեմուրճյան եղբայրների ազգանվեր գործնեությունը, նշելով. «Այս խաչքարը գյուղի բարձունքից հսկելու է բոլորիս: Ինքնանպատակ չէ, որ հենց 100-րդ տարելիցի նախաշեմին է այն կանգնեցվում գյուղում»:

Խաչքարի բացման նվիրական արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր Հայաստան և Վրաստան աշխարհից, արվեստի ու մշակույթի գործիչներ, մանկավարժներ և այլոք:

 

Աղվան Տոնականյան — Ջավախք մեդիա կայքից

Input your search keywords and press Enter.