Հայերի ծագումնաբանության գենետիկ տվյալները Բրոնզեդարյա բազմակի խառնումներից հետո

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՀայերը մշակութապես մեկուսացված ժողովուրդ են, ովքեր պատմականորեն բնակվել են Մերձավոր Արևելյան տարածաշրջանում Միջերկրական և Սև ծովերի միջև՝ Կովկասում, դեռևս ուսումնասիրվում է նրանց գենետիկան և ունեն բարդ պատմություն՝ ներառյալ Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում նշանակալի տեղաշարժերը։ Այստեղ մենք ուսումնասիրում ենք 173 հայերի գենոմի փոփոխությունները և համեմատում  աշխարհի տարբեր անկյունների 78 մարդու գենոմի հետ։ Մենք գտնում ենք, որ հայերը Մերձավոր Արևելքը, Եվրոպան և Կովկասը կապող առանձնահատուկ խումբ են: Մենք ցույց ենք տալիս, որ հայերի բազմազանությունը կարելի է բացատրել եվրասիական ժողովուրդների հետ մի քանի անգամ խառնվելով, որը տեղի է ունեցել մ․թ․ա․ 3000-2000թթ․, այս փուլը բնութագրվում է որպես բնակչության խոշոր միգրացիա, ձիերին ընտելացնելու, մարտակառքերի ստեղծման, Մերձավոր Արևելքում զարգացած քաղաքակրթության առաջացում։ Այնուամենայնիվ, գենետիկ խառնումները դադարել են մ․թ․ա․ 1200թ․, երբ Արևելյան Միջերկրածովյան աշխարհում Բրոնզեդարյա քաղաքակրթությունը պատահական և դաժանաբար կործանվեց։

Հայերը մեկուսացված էին, և բնակչության գենետիկ կառուցվածքը սկսում է զարգանալ 500 տարի առաջ, երբ Հայաստանը բաժանվում է Օսմանյան և Սաֆյան Պարսկաստանի միջև։

Վերջապես, մենք ցույց ենք տալիս, որ հայերն  ավելի մեծ գենետիկ կապ ունեն Նեոլիթյան եվրոպացիների, քան մերօրյա մերձավորարևելացիների հետ և հայերի նախնիների 29 տոկոսը  կարող է ծագած լինել հնագույն մի ժողովրդից, որը լավագույնս ներկայացված է Նեոլիթյան Եվրոպացիների կողմից։

Ծանոթագրություն

Մարդկության անցյալի մասին պատկերացումները կազմվում են տարբեր ոլորտների համակցությունից՝ ներառյալ պատմություն, հնագիտություն, լեզվաբանություն և ավելի շատ գենետիկա։ Այսօրվա գենետիկական բազմազանության դիտարկված օրինաչափությունները կարելի է համեմատել անցյալում բնակչության մեջ տեղի ունեցած տեղաշարժերի, տարբերությունների և խառնուրդների և ընտրված լավագույն մոդելի հետ:

Այս մոդելները հաճախ պահանջում են ներկայացնել հնագույն ժողովուրդներին և հիմնականում մերօրյա ժողովուրդներին՝ որպես տարածաշրջանի հնագույն բնակիչներ։

Ինչևէ, հնագիտական և գենետիկական տվյալները բացահայտեցին, որ մարդկության պատմությունը ձևավորվել է տարածաշրջանային և տեղի բնակչության տեղաշարժերի հետևանքով, որը կարող է խառնել պարզ ժողովրդագրական մոդելները։ 12 Հնագույն ԴՆԹ-ի ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս, որ գենետիկական պատկերը շարունակ փոխվում է 34 , հավանաբար ծագած էկոլոգիական և մշակութային փոփոխություններից ելնելով։ ԴՆԹ-ի հետազոտութունը օգտակար է հասկանալու համար անցյալի ժողովրդագրական իրադարձությունները․ ինչևէ, նմուշները սահմանափակ են և տաք միջավայրից ձեռք բերված ԴՆԹ մնում է խնդրահարույց։ Մենք նախկինում ցույց էինք տվել, որ գենետիկական մեկուսացումների ուսումնասիրությունը պատկերացում է տալիս մարդու գենետիկական փոփոխությունների և նախկին ժողովրդագրական դեպքերի մասին։ 5  Օրինակ՝ ուսումնասիրելով հրեաներին, դրուզներին և Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին, մենք ցույց տվեցինք, որ տարածաշրջանը ավելի շատ գենետիկ ընդհանրություն ունի 2000 տարի առաջվա Եվրոպայի հետ, քան այժմյան։5

Ներկա ուսումնասիրությամբ մենք հետազոտեցինք հայերին, բնակչությունն այսօր տեղակայված է Կովկասում, բնակվել են Արևմտյան Հայաստանում և մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվել են  մինչև Միջերկրական ծովի ափերը։ ( Նկ․ 1)։ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիների քաղաքական իրադարձությունները  հայերի տեղահանության պատճառ դարձան և սահմանափակվեց նրանց բնակեցումն այսօր Կովսկասում՝ Սև և Միջերկրական ծովերի միջև։ Հայերը էթնիկ-լեզվաբանական-կրոնական խումբ են՝ մյուս ժողովուրդներից մեկուսացված։ Նրանք ունեն իրենց Առաքելական եկեղեցին, որը հիմնադրվել է առաջին դարում և 301թ․ դարձել են առաջին քրիստոնեություն ընդունած ժողովուրդը։  Ունեն նաև իրենց այբուբենը և լեզուն, որը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է համարվում։ Հայերենը լեզվաբանների շրջանում հետաքրքություն է առաջացնում իր առանձին հնչյունաբանական զարգացումներով հնդեվրոպական լեզուների ներսում, և բալկանյան լեզուների՝ հունարենի և ալբաներենի հետ ընդհանրությամբ։ Հայերի պատմական հայրենիքը սփռված է  Բարեբեր Մահիկից հյուսիս՝ ժամանակակից մարդու զարգացման համար կարևոր շրջանում։ Գենետիկական և հնագիտական տվյալները ենթադրում են, որ այս տարածաշրջանից դուրս եկած և Նեոլիթում Եվրոպայում բանկեցված հողագործները խառնվել են նախնադարյան որսորդ-հավաքչությամբ զբաղվողների հետ։ 6 Ավելին, Հայաստանի տեղակայվածությունը շատ կարևոր է եղել հնդեվրոական լեզուների տարածման համար, քան ենթադրվում է, որ այն ներառում  է կամ մոտ է նախա-հնդեվրոպական հայրենիքին, որտեղից հնդեվրոպացիները և նրանց մշակույթը տարածվել են Արևտյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Հնդկաստան։

Նկ․ 1

Նախկինում հայերի գեների հետազոտություն շատ քիչ է արվել և գենոմի լայն վերլուծությունը սահմանափակվում է մի քանի հայկական նմուշներով՝ առանց մանրամասն վերլուծության:

Բացահայտվեց, որ հայերը գենետիկ ընդհանրություն ունեն մի շարք այլ ժողովուրդների հետ՝ ներառյալ հրեաները, դրուզները և Լիբանանի քրիստոնյաները, ի հավելումն ցույց տրվեց Կովկասի հետ գենետիկ շարունակականությունը։ 578

Այս ուսումնասիրության մեջ, մենք հետազոտեցինք հայերի, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններից վերցված 78 մարդու նոր գեներացված գենոմի տվյալները։ Մենք հետազոտեցինք անցյալի իրադարձությունների գենետիկ հետազոտությունները, ինչպես օրինակ հայերի՝ որպես էթնիկ խումբ հայտնվելը, Մերձավոր Արևելքում մշակութային փոփոխությունները, և հնագույն ժողովուրդների տարածքումը այս տարածաշրջանում։

Նյութերը և եղանակները

Հայկական նմուշները վերցվել են Լիբանանից (n=39) և Հայաստանից՝ Ճամբարակ (n=30), Դպրաբակ (n=18), Գավառ (n=12), Մարտունի (n=19), Եղվարդ (n=11) և Երևան (n=9)։

Լիբանանի հայերն իրենց նախնիներին փնտրում էին Արեւմտեան Հայաստանում, նրանք տեղեկատվական պայմանագիր ստորագրեցին, որը հաստատաված էր Լիբանանի Ամերիկյան Համալսարանի IRB-ի  կողմից։

Հայաստանյան նմուշները վերցվել են ներկա Հայաստանի Հանրապետությունից և հաստատվել են Մոր և մանկան առողջության ինստիտուտի էթիկայի հանձնաժողովի կողմից։ 9

Ի հավելումն, հայկական նմուշները (n=35) ավելացվել են 1509 նմուշների հետ, որոնք ներկայացնում են աշխարհի 78 ժողովուրդներին։ 57,810

Բնակչության կառուցվածքը

Հապլոտիպերից բնակչության հարաբերակցության եզրակացությունը տրվել է՝ կիրառելով Chromopainter։ Ժողովուրդների միջև կապի ճյուղավորման ծառը կառուցվել է օգտագործելով Նկ․ 2-ի աղյուսակը։ Մենք հետազոտեցինք համընկնումները՝ կիրառելով այդ գրաֆիկան։ Հայ ժողովրդի թվաքանակը գնահատվել է կապի անհավասարակշռությունից ելնելով և գլխավոր խմբերի բաժանման ժամանակից՝ օգտագործելով NeON16։  

Խառնվելու վերլուծություները

Մենք կիրառել են  f3 վիճակագրությունը 18 f3 (A; B,C), որտեղ բացասական վիճակագրությունը փաստում է, որ A ստացվել է B և C-ի խառնուրդից։ Սարդինյանները, կարծես, մյուս արևմտաեվրոպացիներից զատ, ունեն  տարբերակիչ խառնուրդի օրինակը և դրա համար էլ առանձին են ցուցադրվում։ Սարդինյաններն ունեն Եվրոպական բաղադրիչ, բայց կարծես ավելի քիչ ազդեցություն են կրել Եվրոպայում տեղի ունեցած հետ-նեոլիթյան ժողովրդագրական փոփոխություններից, քան այլ եվրոպացիները։

Հետևաբար Սարդինյանները սերտ հարաբերակցություն ունեն նեոլիթյան շրջանի եվրոպացի հողագործների հետ, ինչպես օրինակ՝ Տիրոլյան Սառցե մարդկանց և վաղ նեոլիթյան այլ մշակույթների նմուշների։ 22

Արդյունքերը

Հայերի հարաբերությունը աշխարհի ժողովուրդների հետ

 

Ուսումնասիրելու համար հայերի գենետիկ կապը աշխարհի ժողովուրդների հետ՝ մենք առանձնացրինք 78 ժողովուրդների նմուշներ։ Մենք տեսնում ենք, որ հայերը տարբերակիչ խմբեր են ձևավորում՝ սահմանափակվելով Եվրոպացիների, Մերձավոր Արևելքի և Կովկասյան ժողովրդների մեջ։ Ավելի կոնկրետ, հայերը Եվրոպացիների շրջանում ավելի մոտ են իսպանացիներին, իտալացիներին, ռումինացիներին, Մերձավոր Արևելքից՝ լիբանանցիներին, հրեաներին, դրուզներին և կիպրոսցիներին, Կովկասից՝ վրացիներին և աբխազներին։ (Նկ  2b)։ Հայերի դիրքը համաշխարհային գենետիկական բազմազանության մե,ջ ասես, արտահայտում է Թուրքիայի աշխարհագրական դիրքը։ Նախկին գենետիկական հետազոտությունների ժամանակ հիմնականում թուրքերն են վերցվել որպես Թուրքիայի հնագույն ժողովրդի ներկայացուցիչներ։ Մեր արդյունքները ցույց են տալիս, որ թուրքերը հիմնականում տեղափոխվել են Կենտրոնական Ասիայից, ինչը համապատասխանում է տարածաշրջանում խառնվելու գործընթացի պատմության հետ։

Figure 2

Մերձավոր Արևելքի խառնումները

 

Հայ ժողովրդի խառնվելու գործընթացը փորձարկելու համար իրականացվել են 3-ժողովրդի թեստ 25 f3 (հայերի՝ A, B) տեսքով, որտեղ f3 վիճակագրության զգալի բացասական արժեքը ենթադրում է, որ հայերը ծագել են A և B-ի կողմից ներկայացված խառնուրդից, որոնք ընտրվել են աշխարհի 78 ժողովուրդներից։ Մենք խառնվելու ազդակներ հայտնաբերեցինք մի շարք աֆրիկական և եվրասիական ժողովուրդների հետ։ (Նկ․ 3)

 

Ամենանշանակալի բացասական f3 վիճակագրությունը Սարդինյանների և Կենտրոնական Ասիայի հետ կապ ունեցող ժողովուրդների խառնուրդն է, ինչին հետևում են Կովկասի, Արաբական թերակղզու, Լեվանտի, Եվրոպայի և Աֆրիկայի ժողովուրդների մի քանի խառնուրդները։ Մենք փորձեցինք այս խառնման գործընթացը որոշել։ Ամենավաղ խառնումը կարծես տեղի է ունեցել Սահարայի Աֆրիկացիների և Արևմտյան Եվրոպայի հետ կապ ունեցող ժողովուրդների միջև մ․թ․ա․ 3800թ․, ինչը մոտ է Սարդինյան և Կովկասի հետ կապ ունեցող ժողովուրդների խառնմանը։ Ավելի ուշ որոշ խառնումներ տեղի են ունեցել մ․թ․ա․ 3000-1200 թթ․՝ ներառելով բազմազան եվրասիական ժողովուրդների (Նկ․  ).

 

Figure 3

Մենք համեմատեցինք հայերի խառնման նմուշները տարածաշրջանային այլ ժողովուրդների հետ և արձանագրեցինք խառնումներ շատ այլ ժողովուրդների մեջ։ Օրինակ, մենք բացահայտեցինք, որ 7.9% արևելա-ասիացիների նախնիների խառնումը թուրքերի հետ տեղի է ունեցել 800 տարի առաջ։ Նաև արձանագրեցինք, որ սահարա-աֆրիկյան գեների հոսքը սիրիացիներին, պաղեստինցիներին և հորդանանցիներին անցել է 850 տարի առաջ։

Հայ ժողովրդի կառուցվածքը

Հայ ժողովրդի գենետիկ կառուցվածքը հասկանալու համար մենք ուսումնասիրեցինք հայկական նմուշները։

Մենք հետազոտում ենք հետևյալը՝ 1․ Սփյուռքի հայերը, որոց ակունքները Արևմտյան Հայաստանից են ծագում, խումբ 1, 2․ Այսօրվա Հայաստանում բնակվող հայերը, որ բաժանվում է 2 գլխավոր խմբի՝ 33%-ը խումբ 1-ից են, 57%-ը խումբ 2-ից։ Այս կառուցվածքը կարող է 1915թ․ Արևմտյան Հայաստանի բնակչության Արևելյան Հայաստան միգրացվելու արդյունք լինել, 3․ Քիչ թվով հայեր Ճամաբարակից և Մայկոպից՝ ձևավորելով հայկական երկու խոշոր խմբերը, Խումբ 3։

Մենք հետազոտեցինք հայերի գենետիկ կառուցվածքը՝ կիրառելով chromosome painting’ գործընթացը, որը վերականգնում է ամեն անհատի  (ստացող) հապլոտիպը տվյալների բազայում, որտեղտվյալների բազայում կիրառվել է այլ անհատի (դոնոր) հապլոտիպ։ Մենք հետո ստացանք ծառը, որը բացահայտում է ժողովուրդների կապը և նմանությունը։ Բացահայտեցինք, մեր նախորդ խմբերի արդյունքներին համապատասխան, կատարյալ գենետիկական կառուցվածք, որը հայերին բաժանում է երկու մեծ խմբերի, որոնք ավելի նման են իրար, քան աշխարհի ցանկացած այլ ժողովուրդ։ Հանգույցը, որն ամենաշատը հայերի գեներ է պարունակում, խորապես համեմատվում է տարածշրջանի տարբեր ժողովուրդերի գեներ պաունակող հանգույցների հետ:

Սա արտացոլում է հայերի երկարատեւ մեկուսացումը հարակից ժողովուրդներից, ինչպես, որ ենթադրում է խառնումների թեստը: Մենք եզրակացնում ենք, որ հայերի երկու մեծ խմբերի բաժանում տեղի է ունեցել 450–575 տարի առաջ: (Նկ.  )

Հնագույն եվրոպացիների հետ կապը

Մենք մեր տվյալները միավորեցինք Տիրոյան Սառցե մարդու գենոմի հետ, որը 5300-ամյա վաղեմության էակ է՝ հայտնաբերված Ալպերի Իտալական հատվածից: Մենք օգտագործեցինք TreeMix-ը19 ստղծելու համար  գենետիկական կապի ծառը` օգտագործելով  տարածաշրջանի ներկայացուցիչներին, ինչպես նաև հայերին ու թուրքերին Մերձավոր Արևելքից: TreeMix կիրառում է մի մոդել, որը թույլ է տալիս ինչպես ժողովուրդների տրոհումների, այնպես էլ գենետիկ հոսքերի միջոցով ավելի լավ  հասկանալ ժողովուրդների միջև պատմական հարաբերությունները: Մենք ձեռք բերեցինք մի ծառ, որն ամփոփում է ժողովրդական խմբերի միջև հայտնի փոխհարաբերությունները: Ավելին, ծառը ցույց տվեց, որ Սառցե մարդը Սարդինյանների հետ արյունակից է, ինչպես նախինում հաղորդվել էր: 21  Հետո TreeMix-ը կիրառեցինք, որ ցույց  տա միայն մեկ միգրացիոն իրադարձություն և բացահայտի Սառցե մարդուց հայերին անցած գենը, ինչը կազմում է մոտ 29%:

(Նկ.  ).

Figure 4

Այս աղյուսակը հետագայում հետազոտվեց՝ կիրառելով f3-ը: Սպասված f3-ի արժեքը (Յորուբա; Սառցե մարդ, X) Յորուբայի հետ չխառնվելու պարագայում  կլինի Սառցե մարդու և Յորուբայի ընդհանուր գենետիկական պատմության գործառույթը  (ոչ աֆրիկացի ժողովորուրդների): Սառցե մարդն ամենաշատ հնագույն ակունքներն ունի Սարդինյանների և այլ եվրոպացիների հետ: Սրան հետևում է որոշ մերձավորարևելայն ժողովուրդների հետ ընդհանուր նախնիներ ունենալու հանգամանքը, դրանք են՝ կիպրոսցիները, Սեֆարադի հրեաները, հայերը և լիբանանցի քրիստոնյաները: Սառցե մարդու կապը այլ մերձավորարևելցիների՝ թուրքերի, սիրիացիների և պաղեստինցիների հետ շատ փոքր է:

Բացահայտելու համար՝ արդյոք Մերձավոր Արևելքի գենետիկ կապի մեկուսացումը եվրոպացիներից նախորդել է վաղ հողագործների մուտքին Եվրոպա  (ներկայացված սառցե մարդու միջոցով), մենք կրկնեցինք  f3 վիճակագրությունը և Սառցե մարդուն փոխարինեցինք Իսպանիայից (La Braña) հայտնաբերված մի 7000-ամյա եվրոպացի որսորդ-հավաքչությամբ զբաղվող նախնիով: Արևմտաեվրոպացի որսորդ-հավաքչությամբ զբաղվողները, ինչպես նախկինում ցույց է տրվել, ազգակցական կապ ունեն բոլոր եվրոպացիների հետ, բայց ոչ մերձավորարևեացիների հետ: Եվ այսպես մենք նշանակալի կապ չգտանք մերձավորարևելացիների և Լա Բրանացիների միջև:

Քննարկում

Հայերի ծագումը և նրանց մշակութային յուրահատկությունը քիչ հասկանալի է: Այստեղ մենք հետազոտում ենք տեղեկատվությունը, որը կարելի է ձեռք բերել այսօրվա հայերի և մերօրյա և հնագույն այլ նմուշների  գենետիկական հետազոտությունների համեմատության միջոցով:

Հայերի դիրքը համաշխարհային գենետիկական բազմազանության մեջ ասես Թուրքիայի աշխարհագրական դիրքի հայելին լինի, որը կամուրջ է ստեղծում՝ միավորելով Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Կովկասը: Թուրքիայի տեղը և պատմությունը դարձնում են այն Եվրասիայի մի շարք ժամանակակից մարդու զարգացման կենտրոն: Այն շարունակաբար բնակեցված է եղել՝ սկսած վաղ Վերին Պալեոլիթից 26 և ունի մարդկությանը հայտնի ամենահնագույն համալիրը կառուցված որսորդ հավաքչությամբ զբաղվողների կողմից մ.թ.ա. 10-րդ հազարամյակում: 27 Համարվում է, որ մերձավորարևելյան հողագործների ծագումը կամ միգրացիայի ակունքները դեպի Եվրոպա եղել է Նեոլիթի ընթացքում,28  և հավանաբար նույնպես մեծ դերակատարություն է ունեցել հնդեվրոպական լեզուների տարածման համար: 29

Մենք ուսումնասիրեցինք նաև հայերին՝ ներգրավելով նրանց խառնումների պատմությունը: Հայերը մ.թ.ա. 3000-2000թթ. տարբեր ժողովուրդների խառնուրդի արդյունք են: Բրոնզե դարն էր, երբ արդեն ակտիվորեն օգտագործվում էր մետաղը հողագործական գործիքների, կառքերի և զենքերի պատրաստման համար՝ զուգորդված վաղագույն գրային համակարգերի զարգացմամբ և առևտրային  երթուղիների և հարաբերությունների հաստատմամբ: Շատ քաղաքակրթություններ, ինչպես օրինակ Եգիպտոսը, Միջագետքը և ՀՀնդկական հովիտը հայտնի էին: Մեր խառնուրդների թեստը ցույց տվեց, որ հայկական գենոմը իր մեջ կրում է այս շրջանում տարածված ժողովուրդների խառնուրդը: Մենք նկատում ենք, որ այս խառնուրդների տվյալները նույնպես համընկնում են մ.թ.ա. 2492թ. Հայաստանի ստեղծման հետ: Խառնումների նշանները նվզագույն մակարդակի են հասել մ.թ.ա. 1200թ, այն ժամանակ, երբ Բրոնզի դարի քաղաքակրթությունները Արևելյան Միջերկրածովյան աշխարհում հանկարծ փլուզվեցին, գլխավոր քաղաքները քանդվեցին կամ լքվեցին և առևտրային երթուղիները խափանվեցին: Սա կարծես պատճառ դարձավ, որ հայերը մեկուսանան, դրան հետևեց մշակութային, լեզվաբանական, կրոնական առանձնացնող գիծը, որը մինչ օրս պահպանվում է: Գենետիկական պատկերը մերձավորարևելյան շատ շրջաններում շարունակաբար փոխվել է դրանից հետո: Օրինակ, մենք գտանք Արևելյաասիական ակունքներ թուրքերի մեջ 800 տարի առաջ տեղի ունեցած խառնման արդյուքնում՝ համընկնելով Սելջուկ Թուրքերի իրենց հայրենի Արալյան ծովի մոտակայքից  Անատոլիա ժամանելու հետ: Մենք նաև արձանագրեցինք սահարա-աֆրիկյան գենի արտահոսք սիրիացիների, պաղեստինցիների և հորդանանցիների մեջ, որը տեղի է ունեցել մոտ 850 տարի առաջ. աֆրիկացիների գենի արտահոսքը Լեվանտի ժողովրդի մեջ տեղի է ունեցելարաբական արշավանքներից հետո՝ նախկին զեկույցների համաձայն: Հայերից վերցված նմուշները համընկնում են տարածաշրջանում այլ գենետիկապես մեկուսացված նմուշների հետ, ինչպես օրինակ Սեֆարադի հրեաների և քրիստոնյաների հետ, ում նմուշները քիչ են խառնվել մշակութապես տարբերվող հարևան ժողովուրդների հետ վերջին երկու հազարամյակների ընթացքում: Մեր թեստը ենթադրում է, որ հայերը չեն խառնվել այլ ժողովուրդների հետ և գենետիկապես մեկուսացված են եղել սկսած Բրոնզի դարից՝ 3000 տարի առաջվանից: Վերջին ժամանակներս մենք արձանգրեցինք գենետիկական կառույց հայերի մեջ, որը ձևավորվել է 500 տարի առաջ: Տվյալը համընկնում է Օսմանա-պարսկական պատերազմի հետ, երբ Հայաստանը բաժանվեց Արևմտյան և Արևելյան մասերի՝ անցնելով Օսմայնան Կայսրության և Սեֆյան Պարսկաստանի տիրապետության տակ:

Ամենաշատ ուսումնասիրված ժողովրդագրական գործընթացները հանդիսանում են նեոլիթի ժամանակ մերձավորարևելյան հողագործների՝ 8000 տարի առաջ Եվրոպա ներթափանցումն է: Հայերի տեղակայումը Մերձավոր Արևելքի հյուսիսային հատվածում ենթադրում է հնարավոր կապը նեոլիթյան հողագործների տարածման հետ: Մենք հայերի և Մերձավոր Արևելքում այլ գենետիկապես մեկուսացվածվերի մեջ բացահայտեցինք Եվրոպացի հողագործների հետ ընդհանուր կապ, որը նախնիների համամասնություններով նույնն է այսօրվա եվրոպացիների հետ, բայց ոչ այսօրվա մերձավորարևելացիների հետ: Այս արդյունքները առաջարկում են այն տեսակետը, որ Մերձավոր Արևելքի՝ կիպրոսցիների, մերձավորարևելյան հրեաների և քրիստոնյաների, հայերի գենետիկական մեկուսացումը, հավանաբար Մերձավոր Արեւելքում պահպանում է հնագույն գենետիկական պատկերի առանձնահատկությունները, որոնք ավելի մոտ են Եվրոպային, քան ներկայիս բնակչությանը: Մեր թեստը ցույց է տալիս, որ Մերձավոր Արևելքի գենետիկական մեկուսացվածների մեծ մասը, որոնք կապված են եվրոպացիների հետ, կարելի է վերագրել նեոլիթից հետո տեղի ունեցած տարածմանը:   

Հայերի՝ իրենց պատմության վաղ շրջանում տարբերվող մշակույթի ընդունումը հանգեցրեց նրանց գենետիկ մեկուսացմանը: Նրանց գենետիկ  նմանությունը այսօր Մերձավոր Արևելքի մյուս գենետիկապես մեկուսացվածներին, բայց ոչ շատ այլ մերձավորարևելացիներին, ենթադրում է, որ վերջին խառնումը փոխել է գենետիկ պատկերը տարածաշրջանի ժողովուրդների մեծամասնության մեջ: Հայերի գենետիկ առանձնահատկությունը բացահայտում է, որ հնագույն Մերձավոր Արևելքը մեծապես կապված էր Նեոլիթյան Եվրոպայի հետ, քան այսօր, և որ Բրոնզեդարյա ժողովրդագրական գործընթացները մեծ ազդցություն են ունեցել տարածաշրջանի ժողովուրդների գեների վրա:  

Ժողովուրդների ուսումնասիրությունը, ինչպես օրինակ հայերի, չի սահմանափակվում միայն անցյալում տեղի ունեցած ժողովրդագրական գործծընթացների ուսումնասիրմամբ. մեկուսացված ժողովուրդները հզոր գործիք են շատ տարբեր գեների ուսումնասիրման համար:

Input your search keywords and press Enter.