Արևմտյան Հայաստանի Իմաստունների Խորհուրդը

Ն. Լիժերոս

Փետրվարի 17, 2018թ․ Նախագահի 46-րդ հրամանագրով Արևմտյան Հայաստանը որոշում կայացրեց ստեղծել իր Սահմանադրական Դատարանը՝ Արևմտյան Հայաստանի Սահմանադրության 77, 125, 132, 133, 134 և 135 հոդվածների համաձայն։ Նախագահի հրամանագիրը երեք հոդվածից է բաղկացած։

Առաջին հոդվածը վերաբերում է Արևմտյան Հայաստանի Սահմանադրական Դատարան ստեղծելուն, որը կկոչվի Իմաստունների Խորհուրդ։ Երկրորդ հոդվածը նշում է, որ Արևմտյան Հայաստանի 132-րդ հոդվածի համաձայն Սահմանադրական Դատարանի կազմը սահմանվում է համապատասխան օրենքով։ Եվ 3-րդ հոդվածը շեշտում է, որ Նախագահի հրամանագիրը հրապարակվելու է պաշտոնական լրագրում։

Արևմտյան Հայաստանի Նախագահի այս նոր որոշումը նպատակ ունի ամրապնդելու երկրի սահմանադրական կառուցվածքը։

Եթե տարիներ առաջ այս քայլը անհավատալի կարող էր թվալ, ապա այսօր իրականություն դարձավ, և այն վերահաստատում է Արևմտյան Հայաստանի Սահմանադրության իրական արժեքը: Սա հիմնաքարային գործիք է, որը օժանդակելու է նաև բռնագրավման բարբարոսությունից երկրի աստիճանական ազատագրման գործընթացին:

Այսպիսով, նրանց համար, ովքեր դժվարանում են տեսնել ապագան և իրադարձությունների զարգացումը, այժմ մեկ այլ օժանդակություն ունեն․ կարող են ուղիղ կերպով տեսնել Արևմտյան Հայաստանի ռազմավարական խորհրդի ստեղծումը։ Ուրեմն սա անմեղների և արդարամիտների արդարադատության օրն է։

Hramanaqir_N46-Sakhmanadrakan_Khorhurti_Sterdzman-17.02.2018

Arevmdyan_Hayasdani_Hanrabedoutyan_Sahmanadroutyoun-09.05.2016

Input your search keywords and press Enter.