Վենետիկի Սան Մարկո հրապարակի սյան վրա կանգնած առյուծը, հայոց վերջին թագավորության՝ Կիլիկիայի առյուծն է

«Քչերը գիտեն, որ Վենետիկի Սան Մարկո հրապարակի սյան վրա կանգնած առյուծը, որը դարեր շարունակ խորհրդանշում է Վենետիկը, իրականում հայոց վերջին թագավորության՝ Կիլիկիայի առյուծն է, որն ի պահ էր տրված Վենետիկին մեր արքայության կործանումից հետո: Հայոց արքայական խորհրդանիշների ընդունման արարողությունը, որի համար դուքսը մեծ շքախմբով, նավակներով դուրս էր եկել ծով, հայ պատվիրակներին հանդիպելու համար, վերածվեց հետո աշխարհահռչակ վենետիկյան կարնավալի, որի իրական շարժառիթն արդեն վաղուց մոռացել են թե՛ Վենետիկում, թե՛ Հայաստանում: Մնացել է միայն դուքսի ծիսական ելքը նավակով բաց ծով, որպես կարնավալի մեկնարկի նշան, և ոսկե մատանի ծովի մեջ գցելու ավանդույթը, իբրև հայոց թագի և խորհրդանիշների հետ փոխանակման պատասխան նվերը՝ ծովին, քանի որ Կիլիկիան այլևս չկա…»:

 

 

Input your search keywords and press Enter.