Ժամանակն է Կիլիկիան վերադարձնել հայերին

ԿԻԼԻԿԻԱ – Այնթեփում «Աֆրինի ազատագրման կոնգրեսի» խմբի խոսնակը տեղեկացրել է, որ ստեղծվելու է տեղական խորհրդարան, խորհրդարանի համակարգումը կիրականացնի Հաթայի նահանգապետարանը:
Խոսնակը նաև նշել է, որ Աֆրինը պատկանելու է Անթակիային։
«Deutsche welle» թուրքական ծառայությունը տեղեկացնում է, որ թուրքական զորքերը Աֆրինը գրավելուց հետո, Այնթեփում կոնգրես են հրավիրել։
Հանդիպման ժամանակ ձևավորվել է 35 հոգանոց խորհրդարան՝ հինգ փոխարինող անդամներով։
Կոնգրեսի խոսնակ Հասան Շինդին նշել է, որ խորհրդարանի կազմում քսանչորս քուրդ, ութ արաբ, մեկ ալևի, մեկ եզդի և մեկ թուրքմեն պատգամավոր կա, պատգամավորների անունները ուղարկվել են Հաթայի նահանգապետարան և Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Շինդին նաև հայտնել է, որ իրավիճակը մեկ շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում պարզ կլնի, տեղական խորհրդարանի անդամները կգնան Աֆրին։
«Ներկայումս համակարգման աշխատանքները կատարում է Այնթեփի նահանգապետարանը, բայց Աֆրինի կառավարման հետ կապված համակարգման աշխատանքների համար պատասխանատու կլնի Ալեքսանդրետի (Հաթայի) նահանգապետարանը»,- նշել է Շինդին։

«Աֆրինի համար կառավրիչ կնշանակվի։ Բայց չգիտենք ով կլինի։ Դեռ պարզ չէ։ Կառավարիչը կլինի Թուրքիայից, այս մասին իշխանությունները կտեղեկացնեն։ Աֆրինում կնշանակավնի նաև քայմաքամ, նա նույպես Թուրքիայից կլինի։ Աֆրինը պատկանելու է Անթակիային»,- նշել է Կոնգրեսի խոսնակ Հասան Շինդին ։
Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ սկսել է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը։ Թուրքիայի զինված ուժերը երկու ամիս հետո մտել են Աֆրին։
Ռազմական գործողության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ էրդողանը պարբերաբար կրկնում էր , որ Աֆրինը կվերադարձնեն իրական տերերին։ Որոշ փորձագետներ այս խոսքերը որոկել են որպես «էթնիկ զտումներ»։
Թուրքիայի զինված ուժերը և վերջինիս դաշնակից «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում ներխուժել են սիրիական Աֆրին և քաղաքը վերցրել իրենց վերահսկողության տակ։ Ռազմական գործողության պատճառով հարյուր հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները։

Կիլիկիայում հայերի ջարդերի վերաբերյալ զեկույց
Ծովակալ դե Ռոբեք
1920թ. մարտի 7 ժամը՝ 16:20
1920թ. մարտի 8 ժամը՝ 17:45
Պրն. Վիլյամսին՝ Ա. Քենեդիի պահանջով:
Մարաշի դեպքերի հաստատում: Այս շրջանում 18 հազար մարդ է սպանվել. Քաղաքը այրվել է, պարենը վերջացել է, իսկ քաղաքը դեռևս չի ազատագրվել: 2000 փախստական հասել է Ադանա: 13 հազար կին և երեխա ձնաբուքի պատճառով ճանապարհին մահացել է: Մարաշում դեռևս 8000 հայ կա և նրանց մեծ մասը վիրավոր է: Զեյթունը մեկուսացվել է: Ադանայի և Տարսոնի համար դեռևս անմիջական վտանգ չկա, բայց այնտեղ անհանգիստ և անկարգ է, անվտանգության առումով ոչ մի վստահություն չկա:

Հիշեցնենք, որ 1920թ օգոստոսի 4-ին Ֆրանսիայի օգնությամբ Ադանայում հռչակվեց անկախ հանրապետություն: Բայց 1921 թվականի հոկտեմբեր 20-ին Ֆրանսիայի և քեմալական Թուրքիայի միջև կնքված Անկարայի պայմանագրով Կիլիկիայի ողջ բնակչության իրավուքները ոտնահարվեցին: Այս պայմանագրով ֆրանսիացիները 1922 թվականին հունվարի 5-ին թուրքերին հանձնեցին Ադանայի նահանգը և հեռացան նահանգից: Նոր կոտորածի սպառնալիքը Կիլիկիայի 150 հազար հայ բնակչությանը ստիպեց վերստին տեղահանվել ու գաղթել Սիրիա, Լիբանան, Հունաստան և այլ երկիրներ:

Input your search keywords and press Enter.