Ո՞վ է թուրքը․ Շատ բարդ հարց է․ New York Times

New York Times պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Թուրքիայում գենետիկական տվյալների բազաների բացման և դրա հետևանքների վերաբերյալ։ Հեղինակն անդրադարձել է նաև Ցեղասպանության ընթացքում հայերի կոտորածներին, տեղահանությանը և բռնի դավանափոխության խնդրին։ Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ։
«Այս տարվա սկզբին Թուրքիան հասանելի դարձրեց քաղաքացիների ընտանեկան տոհմածառի մասին տվյալները, որոնք հասնում են մինչև Օսմանյան կայսրության ժամանակներ։ Կայքը ներառում է գենետիկ էջ։ Օգտատերերը կարող են ներբեռնել իրենց նախնիներին վերաբերող փաստաթղթերը մինչև 1882թ․։
Այս նոր ծառայության հայտնվելուց իր վեր, արմատները, միգրացիան, մաքրությունը և խառնուրդի թեմաները Թուրքիայում գերակշռում են սոցիալական ցանցերի և առօրյա քննարկումներում։ 2 օրվա ընթացքում ավելի քան 5 մլն թուրք այդ ռեգիստներում սկսեց փնտրել իր ծագումնաբանությունը։ Հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ժամեր անց կայքն արգելակվեց։ Կառավարությունը ստիպված էր ծառայությունը մի քանի օրով կասեցնել։
Մեկ դար Թուրքիայի հանրապետությունն իր քաղաքացիների վրա խիստ ճնշումներ է գործադրել ազգային ինքնագիտակցության շուրջ, որը բացառում էր էթնիկ պատկանելիությունը և կարևում էր «մաքուր» թուրքականությունը։ Կառավարությունը, բացելով այդ արձանագրությունները, ասես հիպնոսացրեց մարդկանց։ էթնիկ բազմազանության մասին լուրերը քանդեցին մեկդարյա ռասայական մաքրության մասին գաղափարները, որոնք հորինվել և պարտադրվել էին պետության կողմից, սկսվեցին քանդվել։
Որոշ թուրքեր, հատկապես նրանք, ում ընտանիքները սերնդեսերունդ ապրել են նույն քաղաքներում, վերահաստատել են իրենց խոր արմատները։ Որոշները հիասթփված են։ Մի քուրդ ազգայնական պարզել է, որ իր մեծ տատը քուրդ է եղել։ Իսկ մի գրողի ընկեր զարմացել է՝ բացահայտելով, որ իր մեծ պապի անունը եղել է Իսահակ։ Իմ հարևաններից մեկը պարզել է, որ ունի եվրոպական արմատներ և որոշել է դիմել երկքաղաքացիության համար։
Երկար ժամանակ ազգային ինքնությունը Թուրքիայում համարվում էր ազգային անվտանգության հարց։ Շատ հայեր ցեղասպանության զոհ են դարձել 1915թ․ (1894 – 1923թթ․ խմբ․), որոշներն էլ իսլամ են ընդունել փրկվելու համար։ Իհարկե, ընտանիքներում գաղտնի տարվում էին այն խոսակցությունները․ դավանափոխված հայերի ժառանգներն իմացել են այդ մասին, երբ չափահաս են դարձել։ Շատ թուրքեր միայն վերջերս են բացահայտել, որ ունեն հայկական ակունքներ։
Ըստ ամենայնի, գենետիկական բազաների տվյալներն առաջարկվում էր օգտագործել միայն անձնական հարցերի համար, բայց այն բացահայտեց, թե որքան մանրակրկտորեն է Թուրքիան հետևել իր քաղաքացիներին վերջին երկու դարերի ընթացքում։ «Պարզվում է՝ մայրական կողմից Երևանցի եմ»,- կայքում գրել է Էքսի Սոզլուկ անունով մի օգտատեր, որտեղ հազարավոր մեկնաբանություններ են գրվել հարցի վերաբերյալ։ «Իմ հայրական կողմը Վրաստանից է։ Ես ցնցված եմ»։
Թուրք ձախակողմյանները խոչընդոտում էին գենետիկական բազաների բացահայտումը՝ վախենալով, որ այն կարող է հանգեցնել տոհմականության, նույնիսկ քաղաքացիական պատերազմի։
Բայց հայկական «Ակոս» թերթի խմբագիրը ողջունեց այս քայլը։ Նա զրուցել է պրոֆեսոր մարդաբանի հետ, ով այդ քայլը համարել է «հեղափոխական» և «կայունացման հասնելու լուրջ նախանշան» թուրքական ազգայնականության երևակայական էթնիկ մաքրության մեջ:
Չմոռանանք, որ 2012-ի ուսումնասիրությունը բացահայտեց, որ թուրքերի նախնիների 38 տոկոսը եվրոպացի են, 35 տոկոսը Մերձավոր Արևելքից են, 18 տոկոսը՝ Հարավային Ասիայից և 9 տոկոսը՝ Կենտրոնական Ասիայից։
Օսմանները զբաղվում էին էթնիկ խնդիրներով, ինչը, որ նրանք կոչում էին ազգայնականության համակարգ: Դարեր շարունակ, տարբեր օրենքներ էին գործում մահմեդականների, կաթոլիկների, ուղղափառ հույների և հրեաների համար։ Կրոնական համայնքները կարող էին ազատորեն ձեռնարկատիրությամբ զբաղվել և բացել իրենց իսկ դպրոցները, թերթերը և հիվանդանոցներն այնքան ժամանակ, քանի դեռ հարկեր էին վճարում սուլթանին։ Բայց 1830-ականներին Օսմանյան կայսրութունն արդիականացնողները արևմտյան քաղաքացիության հայեցակարգին ծանոթացան և սկսեցին հեռանալ ազգայնական համակարգից:
Մի խումբ մուսուլման ինտելեկտուալներ՝ երիտթուրքերը, խիստ ընդդիմացան բարեփոխումներին։
1870-ականներին, մի խումբ էլ ծանոթացավ օսմանականության հայեցակարգին՝ նպաստելով մեկ կայսերական քաղաքացիությանը, որը միախառնում էր իսլամական օրենքը ոգեշնչված եվրոպական սահմանադրականության սկզբունքներով:

Նրանք առաջ քաշեցին մուսուլմանական ազգայնականության գաղափարախոսությունը։ Եթե պետության սունիական բնութագիրը կորչեր, երիտասարդ օսմանները կզգային, որ կայսրությունը փլուզվում է։ Օսմանականությունը պետությունն անձեռնմխելի պահելու նրանց բանաձևն էր:

Աշխարհաքաղաքացի և արևմտամետ երիտթուրքերը և թուրքական հանրապետության հիմնադիրները մուսուլմանական ազգայնականությունը հարմարեցրին ֆրանսիական գաղափարախոսությանը ՝ կրոնն անջատելով կառավարությունից:

Նրանք փորձեցին լուծել էթնիկ խառնաշփոթության խնդիրը՝ երբեմն նույնիսկ ուժով։ 1923թ․ բնակչության փոխանակումը Թուրքիայում հանգեցրեց ավելի քան 1.2 միլիոն հույների վերադարձը Հունասատան և ավելի քան 300 հազար թուրքերի վերադարձը Թուրքիա։ Քիչ քանակությամբ հույների և հայերի, ովքեր շարունակում էին ապրել Թուրքիայում, ստիպեցին, որ մոռանան իրենց ակունքները։
1940-ականներին՝ Աթաթուրքի մահից հետո, Թուրքիայի ծայրահեղական ակումբները շարունակեցին այս ազգայանկանությունը և հորինեցին «մաքուր թուրքականության» ինքնությունը։ Թուրքերի տեսանկյունից՝ իրենք եկել են Կենտրոնական Ասիայի տափաստաններից, քրդերը «սարերի թուրքերն են» և ցանկացած այլ էթնիկ ազդեցություն համարվում էր օտար և վտանգավոր։
Ե՛վ ձախակողմյանները, և՛ իսլամիստները մերժեցին միատարր պետության և արդիականության միախառնումը՝ արժանանալով քեմալական պետության պատիժներին։
Շատ ազգայնականներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր «Արդարություն և զարգացում» կուսակցության խառը պահպանողական և նեոլիբերալ քաղաքականությունը դիտարկում են որպես թուրքական ազգային ինքնագիտակցությանը սպառնալիք։
Էրդողանի՝ «մաքուր թուրքականության» վրա հիմնված ազգային գաղափարախոսությունը աստիճանաբար փոխարինվեց երիտասարդ օսմանների մահմեդական ազգայնամոլությամբ: Կուսակցության ղեկավարները վստահ են, որ Թուրքիայի ազգային ինքնագիտակցությունից ջնջելով կրոնը և էթնիկությունը՝ կկրկնվի Օսմանյան կայսրությունում 1830-ականներին տեղի ունեցած սխալը։
Բացելով բնակչության ռեգիստրները՝ Թուրքիայի կառավարութունը, ինքնաբերաբար, կարող է փոխել մեր գաղափարները թուրքական ազգայնական պետության մասին և վերջ դնել ռասակայան մաքրության միֆերին։
Գենետիկ տվյալների բացումը, միանշանակ, նաև քաղաքական հաշվարկ է։ Սիրիական Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողությունների սկսումը և 2019թ․ սպասվող նախագահի ընտրությունների ֆոնին կառավարությունը հույս ունի կենտրոնացնեն մահմեդական ազգայնականությանը՝ որպես կենտրոնական թուրքական ինքնություն։

Փոշիների տակ մնացած արխիվների բացումը նպատակ է հետապնդում ոչ միայն թուրքերին հիշեցնել իրենց նախնիների բազմազանության, այլև Օսմանյան կայսրության ընդարձակ տարածքների մասին, որը տարածվում էր երեք մայրցամաքների վրա»:

Աղբյուրը՝ nytimes.com

Հիշեցնենք, որ 1917թ. դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն: 1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից այն դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

Input your search keywords and press Enter.