Համշենցիների հայկական ծագմանն ու լեզվին

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ — Թուրքական սոցիալական պլատֆորմով գործող Onedio կայքի խմբագիրը ծավալուն հրապարակումով, տեսանյութով ու ֆոտոներով անդրադարձել է համշենցիներին։

Onedio-ի խմբագիրը հենց սկզբում անդրադառնում է համշենցիների ազգային ծագմանը՝ շեշտելով, որ պատմական փաստաթղթերով համշենցիները մուսուլմանացված հայեր են։
«Բազմաթիվ ուսումնասիրություններ պարզել են, որ համշենցիները դարեր առաջ մուսուլմանացված հայեր են։ Դրա ապացույցներից է 1913-ին Օսմանյան կայսրության գլխավոր շտաբի նամակը ՆԳ նախարարությանը, որում նշվում է, որ համշենցիները մուսուլման դարձած հայեր են։
Սակայն համշենցիների մի մասը հերքում են իրենց կապը հայ լինելու հետ՝ պնդելով, թե հայերեն լեզուն իրենց է անցել, քանի որ հայերի հետ են ապրել մի տեղ։
Արեւմտեան Հայաստանում կա ընդհանուր 300 հազար համշենցիներ։ Նրանք ապրում են Արտվին եւ Ռիզե նահանգներում։ Համշենցիները թուրքերենից բացի խոսում են համշեներեն կոչվող լեզվով։ Համշեներենով խոսում են մոտ 30-ից 40 հազար համշենցի։
Բայց հայտնի է, որ համշեներենը արեւմտահայերենի բարբառներից մեկն է։ Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն համշեներենը ընդգրկել է ոչնչացման վտանգի տակ գտնվող լեզուների ցանկում։
Համշենցիներն իրենց լեզուն պահպանելու համար տարբեր միջոցառումներ են կազմակերպում՝ փառատոններ, համշեներենի երեկոներ եւ այլն։ Նույնիսկ հեքիաթներ են համշեներենով թարգմանում, որոնցից է «Փոքրիկ իշխանը»՝ «Պզդիկ փրենսը»։
Համշենցիների ազգային ճաշատեսակներից է «ապուրը»։

Համշենցիները թողնելով մի կողմ իրենց ինքնության հարցը, մի բան են ցանկանում՝ պահպանել իրենց լեզուն ու փոխանցել սերունդներին»,-գրել է Onedio-ի խմբագիրը։

Input your search keywords and press Enter.