Կյանքից հեռացել է Դերսիմի կոտորածի ականատեսը

ԿԱՐԻՆ — Կյանքից հեռացել է Դերսիմի կոտորածի ականատես Ալի Հըդըր Շահինը։Ալի Հըդըր Շահինի հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Մեյթան գյուղում։ Հուղարկավորման արարողությանը ներկա էին պատգամավորներ, տարբեր կառուցների ներկայացուցիչներ, գրում է Pirha լրատվական գործակալությունը։։

Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Ալիջան Օնլյուն ցավակցական խոսք է հղել Դերսիմի ժողովրդին, նշելով է, որ Ալի Հըդըրը պետության կողմից իրականցված հալածանքների և կոտորածների ականատեսներից մեկն էր։
«Մենք նրանից ենք լսել իրականացված հալածանքների մասին։ Նրա պատմածները մեզ համար շատ մեծ ժառանգություն է։ Մենք՝ դերսիմցիներս, պետք է պայքարենք իրականացվող ճնշումների, հալածանքների և կոտորածների դեմ »,- նշել է նա։

Դերսիմի կոտորածի 92-ամյա ականատեսը իր կյանքի մեծ մասը անց է կացրել աքսորներում և բանտերում։

Input your search keywords and press Enter.