Միջազգային Իրավունքի ավա՞րտ

Մեծ Մերձավոր Արևելքի դեմ պատերազմը պետք է ավարտվի հաջորդ 6 ամիսների ընթացքում ԱՄՆ-ի զորքերի դուրսբերմամբ։ Եվ դեռևս ոչ մի ապացույց չկա, որ խաղաղություն կհաստատվի այն երկրում, որոնք հարձակման են ենթարկվել։ Այսօր մենք ականատես են դառնում, որ Միջազգային Իրավունքը դուրս է նետվում։ Այս մասին գրել է Թիերի Մեյսսան։ Ստորև ներկայացնում ենք հոդվածը։
«Արդյոք այն կմիավորի՞ երկատված աշխարհը, թե՞ ընդհանուր հակամարտություն կծնի։

Արդյո՞ք Արևմտյան ուժերը հույս ունեն դադարեցնել Միջազգային Իրավունքի սահմանափակումները։ Այս հարցը տրվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից Միջազգային Անվտանգության կոնֆերանսի ժամանա։
Վերջին մի քանի տարիների ընթացքում Վաշինգտոնը ցուցաբերում է «միակողմանիության» հասկացողությունը։
Ասես, Միջազգային Իրավունքը և ՄԱԿ-ը պետք է ենթարկվեն Միացյալ Նահանգների իշխանությանը:
Քաղաքական կյանքի նման հասկացողությունը ծնվել է ԱՄՆ պատմության մեջ, երբ գաղութարարները, գալով Ամերիկա, որոշեցին ապրել և բարգավաճել։ Ամեն մի համայնք ձևավորեց իր օրենքները և մերժեց կենտրոնական կառավարության միջամտությունը տեղական հարցերի մեջ։ Նախագահը և Դաշնային Կոնգրեսը մեղադրեցին Պաշտպանությանը և Արտաքին գործերին, բայց ինչպեսև տեղացիները, նրանք նույնպես մերժեցին ընդունել իրենցից բարձր իշխանության գոյությունը։
Հետագա տարիներին տեսնում ենք, որ ինչպես Բիլ Քլինթոնը հարձակվեց Յուգասլավիայի վրա՝ կոպտորեն խախտելով Միջազգային Իրավունքը, այնպես էլ Ջորջ Բուշ կրտսերը վարվեց Իրաքի հետ, հետո Բարաք Օբաման՝ հարձակվելով Լիբիայի և Սիրիայի վրա։ Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփին, նա երբեք չի թաքցրել իր անվստահությունը վերազգային իրավունքի հանդեպ։
Սերգեյ Լավրովը նշում է․ «Մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Միացյալ Նահանգները ձգտում է այս հսկայական աշխարհաքաղաքական տարածքում պահպանել քաոսային իրավիճակ (Մերձավոր Արևելք)՝ հույս ունենալով այն օգտագործել տարածաշրջանում առանց որևէ ժամկետների ԱՄՆ զորքերի առկայության արդարացման համար՝ իրենց օրակարգը խթանելու նպատակով»։
Միացյալ Թագավորությունը նույնպես, կարծես, բավական հարմարավետ է զգում իրեն՝ խախտելով Իրավունքները։ Նախորդ ամիս նա, առանց որևէ ապացույցի, մեղադրեց Մոսկվային «Սկրիպալի գործով» և ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի մեծամասնությանը միավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեց՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից Ռուսաստանին արքասելու համար։
Իհարկե, անգլոսաքսոնների համար ավելի հեշտ կլիներ ոչ բառացիորեն վերաշարադրել Իրավունքը՝ առանց հաշվի առնելու հակառակորդների կարծիքները։
«Գլոբալիզացիան», այլ բառերով ասված «անգլոսաքսոնական արժեքների գլոբալիզացիան», պետությունների միջև դասակարգային հասարակություն է ստեղծել։ Բայց մենք այս նոր խնդիրը չպետք է շփոթենք վետո դնելու իրավունքի գոյության հետ։ Իհարկե, ՄԱԿ-ը մինչ հայտարարում է պետությունների միջև հավասարության մասին անկախ դրանց չափերի, առանձնացնում է վետո ունեցող Անվտանգության Խորհրդի 5 մշտական անդամներին։ Այս վարչակազմը, որը կազմված է Երկրորդ Համաշխարհային պատերազմի հաղթողներից, անհրաժեշտ է նրանց համար՝ ընդունելու վերազգային իրավունքի սկզբունքը։ Այնուամենայնիվ, երբ այս վարչակազմը ձախողի իրավունքի իրականացումը, Գլխավոր Ասամբլեան կարող է իր տեղը զբաղեցնել։ Գոնե թեորեապես, քանի որ փոքր պետությունները, որոնք գերտերության դեմ են քվեարկում, կարող են պատասխան գործողություններից տուժել։
«Անգլոսաքսոնական արժեքների գլոբալիզացիան» արհամարհում է պատիվը՝ կարևորելով շահը, այնպես որ ցանկացած պետության կողմից առաջարկությունների արժեքը չափվում է այդ երկրի տնտեսական զարգացվածությամբ։ Ինչևէ, տարիների ընթացքում, երեք պետությունները հաջողել են լսարան ձեռք բերել իրենց առաջարկությունների հիման վրա և ոչ իրենց տնտեսական գործառույթներից ելնելով․ մեկը Մահմուդ Ահմադինեջադի Իրանն էր (ով այսօր իր երկրում տնային կալանքի տակ է), մյուսը՝ Ուգո Չավեսի Վենեսուելան էր, և իսկ վերջինը՝ Վատիկանի Սուրբ Աթոռը։
Անգլոսաքսոնական արժեքներից առաջացոած շփոթությունը հանգեցրեց միջպետական կազմակերպությունների՝ մասնավոր գումարներով ֆինանսավորմանը: Քանի որ մեկը մյուսին է հաջորդում, Միջազգային Հեռահաղորդակցության միության անդամները, օրինակ, աստիճանաբար սկսեցին հրաժարվել իրենց ուժից հօգուտ մասնավոր կապի օպերատորների, ովքեր միավորված են «խորհրդատվական կոմիտեում»։
«Հաղորդակցությունը» «քարոզչության» նոր անվանումն է, որը գերակայում է միջազգային հարաբերություններում։ ԱՄՆ Պետդեպարտամենից մինչև Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարար ստում են Սոլսբերիի գործում «Նովիչոկ»-ի ծագման մասին․ ստերը եկել են փոխարինելու հարգանքին և դարձել ընդհանուր անվստահության պատճառ։
Իր ստեղծման առաջին տարիներին ՄԱԿ-ը մտադիր էր արգելել «պատերազմի քարոզչությունը», բայց այսօր Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են, որ ներգրավված են դրա մեջ։
Այս ամենի հետ մեկտեղ, վատագույնը տեղի ունեցավ 2012թ-ին, երբ Վաշինգտոնը հաջողեց ձեռք բերել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի աթոռը, որը զբաղեցրեց Ջեֆրի Ֆելթմանը։ Այդ օրվանից սկսած, Նյու Յորքում պատերազմներ սկսեցին կազմակերպվել այն հաստատության կողմից, որը պետք է կանխեր դրանք:
Ռուսաստանի մոտ այսօր հարց է առաջանում, թե արդյոք Արևմտյան ուժերը ցանկություն ունեն ագելափակել ՄԱԿ-ը։ Եթե այդպես է, ուրեմն պետք է այլընտրանքային կառույց ստեղծվի, որտեղ այլևս երկխոսություն չի լինի, ինչը թույլ կտա երկու կողմերին քննարկել հարցերը։
Այնպես, ինչպես հասարակությունը, որը հայտնվում է քաոսի մեջ, երբ իրավունքի բացակայության պատճառով մարդիկ սկսում են հոշոտել միմյանց, նույնկերպ աշխարհն է դառնում ճակատամարտի դաշտ, երբ հրաժարվում է Միջազգային Իրավունքից»։

[1] “Sergey Lavrov’s remarks at the 7th Moscow Conference on International Security”, by Sergey Lavrov, Voltaire Network, 5 April 2018.
[2] “The US military project for the world”, by Thierry Meyssan, Translation Pete Kimberley, Voltaire Network, 22 August 2017.
[3] “Germany and the UNO against Syria”, by Thierry Meyssan, Translation Pete Kimberley, Al-Watan (Syria) , Voltaire Network, 28 January 2016. “Feltman confirmed at the UN”, Translation Anoosha Boralessa, Voltaire Network, 16 February 2017.

Հիշեցնենք, որ 1917թ. Դեկտեմբերի 29-ին Խորհրդային Ռուսաստանի Ժողկոմխորհի կողմից ընդունված «Թուրքահայաստանի մասին» (Արևմտյան Հայաստան) Դեկրետով ճանաչվել է Թուրքահայաստանի (Արևմտյան Հայաստան) հայության ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն:
1920թ. հունվարի 19-ին` Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհուրդի կողմից դե ֆակտո (de facto), իսկ 1920թ. մայիսի 11-ին՝ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ դե յուրէ (de jure) ճանաչվեց որպես անկախ և ինքնիշխան պետություն: 1920թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով որոշվեց հայ-թուրքական սահմանը:
Հարկ է նշել, որ Արևմտյան Հայաստան Պետությունը ՄԱԿ-ի կողմից չի ճանաչվել՝ Թուրքիայի կողմից բռնազավթված լինելու պատճառով:
Հիշեցնենք, որ 1894-1923թթ. Արևմտյան Հայաստանի գրավված տարածքներում թուրքական երեք կառավարությունների կողմից բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է Ցեղասպանության:

Input your search keywords and press Enter.