Արմեն Սարգսյանն աշխատավարձը բարեգործություն կանի և կբնակվի Երևանի իր բնակարանում

«Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր աշխատավարձն ամբողջությամբ ուղղելու է բարեգործությանը:
Այս մասին ՀԺ-ի լրագրողի հարցին ի պատասխան տեղեկացրել է Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը:

Վերջինիս տեղեկացմամբ՝ Սարգսյանը որոշել է իր աշխատավարձը ստանալ և բարեգործություն կատարել, սակայն առայժմ հստակ չէ, թե գումարը որ կազմակերպություններին է փոխանցվելու: Նշենք, որ Հայաստանում նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 320 հազար ՀՀ դրամ: Արմեն Սարգսյանը դեսպան աշխատելու տարիներին ևս հրաժարվել էր իր աշխատավարձից: ՀԺ-ի մյուս հարցին՝ Արմեն Սարգսյանն ապրելու է ծառայողական բնակարանո՞ւմ, Հասմիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ առայժմ կապրի մայրաքաղաքի իր տանը:

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախագահի ծառայողական առանձնատունը գտնվում է Ձորափի 74 հասցեում, սա նույն կառավարական ամառանոցն է, որտեղից Սարգսյանին տրվել է 4-րդ մասնաշենքը: Նա կունենա նաև պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ: Կապահովվի հատուկ նշանակության ավտոտրանսպորտային միջոցով: Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

ՀԺ-ն արդեն գրել է, որ Արմեն Սարգսյանի տունը գտնվում է Կասկադում, իսկ հայրական տունը՝ Դեմիրճյան փողոցում»:

Հիշեցնենք, որ Արմենակ Աբրահամյանը, որպես 2014-ին ընտրված Արեւմտյան Հայաստանի արաջին նախագահ, չի ստանում ոեւե աշխատավարձ եւ որպես պատերազմի վնասված եւ վիրավորված, ոեւե հատուցում:

Input your search keywords and press Enter.