Գերմանիան չի մասնակցի Սիրիայի դեմ ռազմական գործողություններին․ Անգելա Մերկել

ԿԱՐԻՆ — Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան չի մասնակցի Սիրիայի դեմ ռազմական գործողություններին՝ չնայած նա նաև ասել է, որ ցանկանում է միանալ դաշնակիցներին և աջակցել նրանց ուղերձն այն մասին, որ «քիմիական զենքի կիրառումն անընդունելի է», գրում է Regnum լրատվական գործակալությունը։

Մերկելը նման հայտարարություն է արել Դանիայի վարչապետ Լարս Լոկ Ռասմուսենի հետ մամլո ասուլիսի ժամանակ՝ ասելով, որ ցանկանում է նախագահ Բաշար Ասադի քիմիական հարձակման դեմ միասնական ճակատ կազմել։
«Գերմանիան հնարավոր ռազմական գործողություններին չի մասնակցի։ Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ հստակեցնել, որ մենք այդպիսի որոշում չենք կայացրել։ Բայց մենք աջակցում ենք այն ամենին, ինչն արվում է ասելու համար, որ քիմիական զենքի կիրառումն անընդունելի է»,-ասել է Անգելա Մերկելը։

Input your search keywords and press Enter.