Դերսիմցիների նկատմաբ թշնամանքը շարունակվում է

ԿԱՐԻՆ- Դերսիմի աշխարհագրական դիրքը, ինքնությունը, լեզուն, մշակույթը միշտ էլ «այլ» է ընկալվել։ Ջան Քասափօղլուն նշել է, որ դերսիմցիների նկատմամբ ատելությունը մինչև հիմա շարունակվում է ։
Ջան Քասափօղլուն «Դերսիմի նկատմամբ ատելություն» հոդվածի մեջ անդադարձ է կատարել Դերսիմի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությանը։ Հոդվածագիրը Դերսիմի վերբարյալ առկա թշնամանքի հիմքերը կապում է դեռևս 1925թ սեմպտեմբերի 24-ին և «Արևելյան շրջաններում բարեփոխումների ծրագրի» վերաբերյալ ընդունած որոշումների հետ։ Ջ․ Քասափօղլուն հոդվածի մեջ մասնավորապես նշել է․
«Թշնամանքի և ատելության առումով երկրորդ կարևոր քայլը 1934 թ. ընդունված որոշումն ու «Դերսիմի օրենքն» է։ 1937թ․ մայիսի 4-ին ԹԱՄԺ-ում հրավիրվում Է նախարարների խորհուրդ է, որից հետո թուրքերը Դերսիմում ռազմական գործողություններ են սկսում։ 1937թ սկսած կոտորածը շարունակվել է մինչև 1938թ․։
Դերսիմի շրջանում իրականացված ռազմական գործողությունները մոտ հարյուր հազար մարդու կյանք է խլել։ Ռազմական գործողությունների հետևանքով տասնյակ հազարավոր մադիկ լքել են իրենց տները։ Սաբիհա Գյոքչենը, ով Դերսիմի ալևիների ապստամբության ժամանակ օդանավով ռմբակոծել է ապստամբներին, հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ «ինչ կենդանի էակ տեսնեք, ոչնչացրե՛ք հրամանն ենք ստացել»։ Գլխավոր տեսուչ Աբդուլլահ Ալփդողանը Դեսրսիմի ապստամբությունների հետ կապված նշել է, որ ավիագնդի հրամատարից և Ազգային պաշտպանությունից կործանարար և թունավոր գազային ռումբեր է խնդրել։ Դերսիմի ռազմական գործողությունների մասնակիցների խոսքերը լավագույն կերպով ցույց են տալիս 1937-38թթ Դերսիմի շրջանի նկատմամբ Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը»։

Հոդվածի հեղնիակը նաև նշում է, որ իշխանությունները հիդրոէլեկտրակայանններ,տարբեր պաշտպանական կետեր կառուցելով ցանկանում են միշտ վերահսկողության տակ պահել շրջանը։ Դերսիմում ընտրված պատգամավորները, համայնքապետները և ներկայացուցիչները ձերբակալված են։ Դերսիմի լրատվամիջոցների ներկայացուցիչների, մտավորականների, արվեստագների, գրողների նկատմամբ ճնշումներ են գործադրվում։
Հոդվածի հեղինակի խոսքերով թշնամության պատճառը դերսիմցիների արդարացի կեցվածքն է։ Տարբեր կոնֆերանսների, ժողովների ժամանակ բազմաթիվ անգամ անդրադարձ է կատարվել Դերսիմում տեղի ունեցած դեպքերին։ Բայց մինչ օրս Դերսիմի հանդեպ թշնամությունը շարունակվում է։ Դերսիմում որևէ ցույց, երթ կազմակերպելը, դրանց մասնակցելը, տարբեր երևույթների վերաբերյալ տեսակետ արտահայտելը մեկնաբանվում է որպես «հանցագործություն» ։
Դերսիմի, դերիսմիցիների նկատմաբ թշնամությանը վերջ չի դրվել, այն մինչև հիմա շարունակվում է։
Դերսիմի նկատմամբ այս թշնամանքի պատճառը այն է, որ դերսիմցիները ծնկի չեն եկել, չեն փոխել իրենց դիրքորոշում և պետության համար շարունակվում են «գլխացավանք » մնալ:

Աղբյուրը՝ pirha.net

Input your search keywords and press Enter.