Ասադի դաշնակից Հեզբոլահը Սիրիայում պատերազմի վտանգներ է տեսնում

Լիբանանյան «Հեզբոլահ» շարժման ղեկավարը հայտարարել է, որ Սիրիական ճգնաժամը կարող է ռուս-ամերիկյան ռազմական հակամարտության հանգեցնել․ մեծ է նաև Իրանի և Իսրայելի միջև «ուղիղ պատերզամի» սկսման հավանականությունը։ Հաղորդում է Reauters-ը։
Իրանի կողմից հովանավորվող շիաական շարժումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կարևոր ռազմական դաշնակիցն է եղել սիրիական 7-ամյա պատերազմի տարիներին։
«Մենք անհնար ենք համարում ամերիկա-ռուսական ուղիղ բախումը կամ լայնամասշտաբ պատերամզի սկսումը»,- հայտարարել է «Հեզբոլահ»-ի ղեկավարի օգնական Շեյխ Նաիմ Քասսեմը՝ շեշտելով, որ թեպետ սա կախված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենյամին Ներանյահուի վարքագծից։
«Իրավիճակը, ընդհանուր առմամբ, պատերազմական չէ, քանի դեռ Թրամփը և Նեթանյահուն չեն կորցրել իրենց գլուխներն ամբողջությամբ»,- շեշտել է շեյխը։
Ինչևէ, «Հեզբոլահ»-ի ղեկավար Սայեդ Հասան Նասրալահը շեշտել է Իսրայելի կողմից արձակած կասկածելի ավիահարվածի մասին՝ ուղղված Սիրիայի ավիաբազայի վրա, որի արդյունքում զոհվել են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք անդամներ։
Իսրայելական այս գործողութունը հակամարտության ճակատ է բացել երկու թշնամիների միջև։ «Նրանք մեծ հիմարություն են արել և ներքաշվել են Իրանի հետ ուղիղ պատերազմի մեջ»,- ասել է Նասրալահը։
Վերջին տարիների ընթացքում Իսրայելը բազմիցս է թիրախավորել Սիրիան՝ երբեմն «Հեզբոլահ»-ին իրանական զինամթերքի մատակարարումը կանխելու համար, որը վերջինս մեծ սպառնալիք է համարում։ Պարբերականը գրում է, որ Իրանը և «Հեզբոլահ»-ը Ասադի երկու գլխավոր դաշնակիցներն են։
Այս ամենին հաջորդեց Թրամփի սպառնալքիները՝ ուղղված Սիրիայի վրա հրթիռներ ուղարկելուն Դումայում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակման հետ կապված։ Իսկ ռուսական կողմը մտահոգություն հայտնեց, որ այդ քայլը կարող է հանգեցնել ռուս-ամերիկյան հակամարտության։
Նասրալահի խոսքով՝ Թրամփի քաղաքականությունը հակասական է և անհասկանալի։
Այսօր արդեն տեսնում ենք, որ ԱՄՆ-ն իր դաշնակից Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին Սիրիայի ուղղությամբ արձակել են ավելի քան 100 հրթիռ։

Աղբյուրը՝ Reuters

Input your search keywords and press Enter.